Հայոց Լեզու

Հայոց լեզու

1. Աև ԲԽմբի նախադասությունները ժխտական դարձրո՛ւԵնթադրական եղանակի 
բայերի (Բ խումբժխտական ձևերն ինչո՞վ են տարբերվում մյուս ժխտական ձևերից:

Ա.Նրա համար ամենանվիրական առարկան իր թալիսմանը չէ: Այդ օրվանից
դարպասապահի չսափրած դեմքը թալիսման չդարձավ թիմի համար: Մարզիկները
չեն հավատում թալիսմանների զորությանը: Այդ մասին արդեն երեխաներն էլ չգիտեն:

Բ.Ձուկն առանց փուշ չի լինի: Մեկ ծաղկով գարուն չի գա: Մրցույթի բոլոր մասնակիցներն էլ չեն խրախուսվի, իսկ հաղթողը նվեր չի ստանա: Ջուրն ընկնողը անձրևից չի վախենա:

 

 

 

2.Նախադասության բայերը ժխտակա՛ն դարձրու և ստացված ու տրված նախադասությունների մտքերը համենատի՛ր:


Այդ ուղտերին չեք տեսնիեթե կենդանաբանական այգի չգնաքԵթե փղի վրա չհարձակվեննա էլ
ժանիքը գործի չի դնիՓիղն իր կնճիթով վերից վար չի ջրում իրեներբ շոգ չի լինումԵթե սագը
չի սուզվում, ուրեմն անձրև չի գալուԻսկ եթե մի ոտքի վրա չի կանգնում ու գլուխը չի թաքցնում
թևի տակսաստիկ ցուրտ չի լինելուԵրբ սագերը դեպի հարավ չեն չվումուրեմն ձմեռը մոտ չէ:
Հողի մեջ որ փոս չգտնենբույն չեն սարքի:

3.Նախադասության միտքն արտահայտի՛ր բայը ժխտական դարձնելով:

Օրինակ`Մենք դժկամորեն գնացինք նրա հետևից:-Մենք հաճույքով չգնացինք նրա հետևից:
Ամբողջ ճանապարհին մենք մի անգամ կանգ առանք խորհրդակցելու:-Ամբողջ ճանապարհ մենք երբեք կանգ չառանք խորհրդակցելու:
Մեր արածն ապարդյուն աշխատանք էր:-Մեր արածն արդյունավետ աշխատանք չէր:
Կղզու նահանգապետը կամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները:-Կղզու նահանգապետը չկամեցավ, այծերից չփրկել էբենոսի անտառները:
Նրա մտադրությունը սխալ հասկացան:-Նրա մտադրությունը ճիշտ չհասկացան:
Նրան անլուրջ պատասխան տվեցին: – Նրան լուրջ պատասխան չտվեցին:
Այծերը էբենոս ծառից կարևոր են: – Այծերը էբենոս ծառից կարևոր չեն:

4.Ժխտական նախադասությունները դրակա՛ն դարձրու  երկու ձևով՝  փոխելով ժխտական
դերանունը:

Ոչ մեկը չի հասկանում իմ ցավը: – Բոլորը չեն հասկանում իմ ցավը:
Ոչինչ ավելի վատ չէքան մենակությունը: – Ամեն ինչ ավելի վատ է, քան մենակությունը:
Ոչինչ չխնդրեց օտարության մեջ գտնվող հորից:-Ամեն ինչ խնդրեց օտարության մեջ գտնվող հորից:
Ոչ մի բան չի կարող փչացնել նրա բարձր տրամադրությունը:-Ամեն ինչ կարող է փչացնել նրա բարձր տրամադրությունը:
Այդ ընթացքում ոչ ոք չեկավ: – Այդ ընդացքում, բոլորը չեկան:
Ոչինչ չէր խանգարում գիշերային անդորրը: – Ամեն ինչ խանարում էր գիշերային անդորը:

Բայերի ժխտական խոնարհումը կազմվում է չ մասնիկով (հրամայական եղանակի բայերինը՝ մի
մասնիկով): Չ մասնիկն ավելանում է կա՛մ պարզ դիմավոր ձևին (չվազեց, չգրի), կա՛մ օժանդակ
բային (չեմ գրում, չի վազում): Ժխտական մասնիկով օժանդակ բայը դրվում է  դերբայից առաջ
(գալիս է- չի գալիս): Ենթադրական եղանակի ժխտական խոնարհումը կազմվում է
օժանդակ բայի ժխտական ձևերով և ժխտական դերբայով (չգրեմ – չեմ գրի):

Leave a comment