Հայոց Լեզու, Գրականություն

Թարգմանական աշխատանք

Աղբյուրը

Մի օր մի մարդ փողոցով քայլելիս, տեսավ ճանապարհի եզրին նստած մի ծերունու:

-Ծերուկ, դու իմաստուն ես, ասա ինձ, ես ջահել և ուժեղ տղամարդ եմ, բայց ոչ մի տեղ չեմ կարողանում աշխատանք գտնել, տղաս անգետ է, աղջիկս թափառում է, իսկ կինս տնով չի զբաղվում: Ինչպե՞ս ամեն ինչ փոխեմ դեպի լավը:

Ծերունին պատասխանում է.

-Քո դռան վրա մի ցուցանակ կախիր և վրան գրիր. «Այդպես միշտ չի լինելու»:

Որոշ ժամանակ անց նրա որդին սկսեց իր գործը, դուստրը ամուսնացավ և դարձավ լավ կին, իսկ իր հոգատար կնոջից նա շատ գոհ մնաց, ինքն էլ լավ աշխատանք գտավ: Մի օր, իր մեքենան վարելով, ճանապարհին հանկարծ հանդիպեց այն ծերունուն:

-Դե, ծերուկ, դեռ նստած ես: Իմ մոտ ամեն ինչ լավացավ: Իսկ հիմա ի՞նչ խորհուրդ կտաս ինձ:

Ծերուկը նայեց նրան ու ասաց.
-Այն ցուցանակը, չհանես այն:

Leave a comment