Ֆիզիկա՝ տանը, դասարանում, Լաբորատոր աշխատանքներ: Ֆիզիկա

Ֆիզիկա. Գործնական աշխատանք

Մարմնի իմպուլս: Իմպուլսի պահպանման օրենքը: Ռեակտիվ շարժում:

Կրկնել տեսական մասը և

լուծել հետևյալ խնդիրները.

1. Երկու մարմին շարժվում են իրար ընդառաջ: Առաջին մարմնի զանգվածը 2կգ է, իսկ արագությունը՝ 3մ/վ: Երկրորդ մարմնի զանգվածը 4կգ է, իսկ արագությունը՝ 2մ/վ: Որքան է այդ մարմինների համակարգի լրիվ իմպուլսը և ինչպես է այն ուղղված:

Տրվ. Է

m1=2կգ                        P=mv1
v1=3մ/վ                        P=3x2=6կգ·մ/վ
m2=4կգ                        P=mv2
v2=2մ/վ                        P=4x2=8կգxմ/վ
P=p2·p1
P=?                               P=8-6=2կգ·մ/վ

2.9գ զանգվածով և 500մ/վ արագությամբ թռչող գնդակը հարվածում է հարթ սեղանին դրված 600 գ զանգվածով չորսուին և խրվում-մնում նրա մեջ: Ինչ արագություն ձեռք կբերի չորսուն: Շփումը սեղանի և չորսուի միջև անտեսել:

Ֆիզիկա՝ տանը, դասարանում, Լաբորատոր աշխատանքներ: Ֆիզիկա

Լաբորատոր աշխատանք

Հավասարաչափ արագացող շարժման արագացման որոշումը

Աշխատանքի նպատակը. չափել այն արագացումը, որով շարժվում է գնդիկը թեք ճոռով:
Անհրաժեշտ սարքեր և նյութեր. մետաղե ճոռ, պողպատե գնդիկ, վայրկանաչափ, պողպատե գլան, չափերիզ, ամրակալան:

Աշխատանքի ընթացքը.
1. Հավաքեք նկարում պատկերված փորձասարքը:
2.Գնդիկը բաց թողեք և վայրկանաչափով նշեք ժամանակի այն t պահը, երբ գնդիկը կհարվածի գլանին
3. Չափերիզով  չափելով գնդիկի անցած s ճանապարհը՝ որոշեք գնդիկի շարժման արագացումը՝ a= 2s/t²
4. Փորձը կրկնեք 5-6 անգամ: Չափման արդյունքները գրանցեք աղուսյակում

Լաբորատոր աշխատանքներ: Ֆիզիկա

Լաբարատոր աշխատանք․ Հեղուկի, տարբեր պինդ մարմինների ծավալների չափումը Չափանոթի միջոցով

Աշխատանքի նպատակը․ սովորել չափանոթի միջոցով հեղուկի ծավալը, պինդ մարմինների ծավալը և անոթների տարողությունները չափելը։
Անհրաժեշտ սարքեր և նյութեր․ չափանոթ, ջրով լցված բաժակ, ոչ մեծ սրվակ և այլ անոթներ, անկանոն և կանոնավոր պինդ մարմիններ։

Նախապատրաստական աշխատանք․ աշխատանքը սկսելուց առաջ պարզաբանենք ինչ է ծավալը, ինչ է 1լ-ը, ինչ է 1մլ-ը, հեղուկի կամ պինդ մարմնի ծավալը դա նրանց զբաղեցրած տեղն է։ Ծավալի չափման հիմնական միավորը՝ ՄՀ-ում 1մ³: Օգտագործվում են նաև այլ միավորներ՝ 1կմ³, 1դմ³, 1սմ³, 1մմ³, 1լ, 1մլ։

Պարզաբանեք ինչ է 1լ-ը և 1մլ-ը։

Ունենք 1դմ³ և 1սմ³ ապակե տարաներ, 1լ շիշ և 5մլ-անոց ներարկիչ։ 1լ տարողությամբ շշի մեջ լիքը լցրեցի ջուրը և զգուշությամբ դատարկեցի 1դմ³ տարայի մեջ։ Փորձը ցույց տվեց, որ 1լ ջուրը ամբողջությամբ տեղավորվեց 1դմ³ տարայի մեջ, համոզվեցի, որ 1լ=1դմ³։ 1մլ ծավալով ջուրը ներարկիչից զգուշորեն լցրեցի 1սմ³ տարայի մեջ, այն ամբողջությամբ տեղավորվեց, փորձը ցույց տվեց, որ 1մլ=1սմ³։ Այս ամենից հետո կարող ենք հաշվել 1մ³-ը քանի լիտր է։

1մ³=1մx1մx1մ=10դմx10դմx10դմ=1000դմ³=1000լ

Աշխատանքի ընթացքը

 

Որպեսզի ես կարողանամ չափանոթի միջոցով չափել հեղուկների և պինդ մարմինների ծավալները, նախ պետք է որոշեմ իմ չափանոթի սանդղակի ամենափոքր բաժանման արժեքը, դրա համար օգտվում եմ հետևյալ կանոնից՝

Բաժանման արժեքը = մեծ թիվ / փոքր թիվ / բաժանումների թիվ = … սմ(մլ):

Բաժանման արժեք՝ C=(a-b)/n.

Պետք է որոշեմ նաև չափման սխալը, որը հավասար է ± բաժանման արժեքի կեսին:

Չափ. Սխալ՝ C1= ± c/2

Սա իմ չափանոթն է, որով պետք է որոշեմ բաժանման արժեքը

IMG_20190201_123136.jpg

C չափման արժեքը Cդրա մեջ լցված ջրի ծավալը՝ V տարաների տարողությունը և պինդ մարմինների ծավալը:

 

 

Լաբորատոր աշխատանքներ: Ֆիզիկա

Լաբորատոր աշխատանք

Հեղուկի, տարբեր պինդ մարմինների, ծավալների չափումը չափանոթի միջոցով:

Աշխատանքի նպատակը. Սովորել չափանոթի միջոցով չափել հեղուկի ծավալը, պինդ մարմինների ծավալը և անոթների տարողությունները:

Անհրաժեշտ սարքեր և նյութեր. Չափանոթ, ջրով լցված բաժակ, ոչ մեծ սրվակ և այլ անոթներ, անկանոն և կանոնավոր պինդ մարմիններ:

 

Լաբորատոր աշխատանքներ: Ֆիզիկա

Նյութի խտություն

Մարմնի ծավալը նրա զբաղեցրած տեղն է, ծավալի ֆիզիկական մեծությունը, սկալյար մեծություն է՝ որոշվում է միայն թվային արժեքով, չունի ուղղություն:

Միավորների ՄՀ-ում ծավալի հիմնական միավորն է, մեկ մետր խորանարդը՝ դա այն խորանարդի ծավալն է, որի բոլոր կողմերը մեկ մետր է:

Մեկ սանտիմետր խորանարդ, մեկ դեցիմետր խորանարդ, մեկ մետր խորանարդ, մեկ լ խորանարդ, մեկ միլի լ խորանարդ և այլն…

 

Լաբորատոր աշխատանքներ: Ֆիզիկա

Լաբորատոր աշխատանք-1

Հեղուկի ծավալի չափումը չափանոթի միջոցով

Աշխատանքի նպատակը. Սովորել չափանոթի միջոցով հեղուկի ծավալը և անոթների տարողությունները չափելը:

Անհրաժեշտ սարքեր և նյութեր. Չափանոթ, ջրով լցված բաժակ, ոչ մեծ սրվակ և այլ անոթներ:

Աշխատանքի ընթացք.

 

Լաբորատոր աշխատանքներ: Ֆիզիկա

Լաբորատոր աշխատանք

Թեման. Ծանոթացում և ուսումնասիրում լաբորատորիայում եղած չափիչ սարքերի հետ:

Կարողանալ, որոշել այդ սարքերի սանդղակների ամենափոքր բաժանման արժեքը և չափման սխալը:

Նպատակը. Ծանոթացում և ուսումնասիրում լաբորատորիայում եղած չափիչ սարքերի հետ:

Լաբորատոր աշխատանքներ: Ֆիզիկա

Դիտումներ և փորձեր

Բնության երևույթների մասին գիտելիքներ ենք ձեռք բերում, դիտումների և փորձերի միջոցով: Ի տարբերություն դիտումների, փորձերը հնարավորություն են տալիս, նույն պայմաններում բազմիցս կրկնելու ուսումնասիրվող երևույթը և հատուկ սարքերով կատարելու համապատասխան չափումներ: Փորձի արդյունքների վերլուծման հիման վրա, արվում են համապատասխան եզրահանգումներ: Ուսումնասիրվող երևույթի բացատրման համար, նախ արվում է, որոշակի ենթադրություն կամ ինչպես ընդունված է ասել, առաջադրվում է վարկած: Ընդանրացնելով բնության երևույթների մասին դիտումների և փորձերի միջոցով ստացված տվյալները՝ գիտնականները հայտնաբերում են օրենքներ, որոնք բացահայտում են բնության տարբեր երևույթների միջև կապերը, բացահայտում դրանց պատճառները: Ֆիզիկական երևույթների, որոշակի խմբի մասին գիտելիքների ամբողջությունը անվանում են ֆիզիկական տեսություն:

Լաբորատոր աշխատանքներ: Ֆիզիկա

Դասարանում. Ֆիզիկա

Հին հույն գիտնական Արիստոտելը մ.թ.ա 4-րդ դարում ստեղծել է ֆիզիկա գիրքը:

Ֆիզիկա բառը առաջացել է հունարեն (ֆյուզիս) բառից, որը թարգմանությամբ նշանակում է բնություն:

Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա աշխարհը և այնտեղ ունեցող երևույթները բացատրելն է:

Ֆիզիկան ուսումնասիրում է բնության մեջ տեղի ունեցով երևույթները:

Բնությունն այն է, ինչը շրջապատում է մարդուն: Մարդը նույնպես բնության մասնիկ է:

Բնության մեջ տեղի ունեցող փոփոխություններն անվանվում են բնության երևույթ: Անձրևի գալը, ծիածանը, կայծակը, ձյան գալը, անձրևի որոտը և ամպրոպը, աստղերի առկայծումը, քամու առաջացումը:

Ֆիզիկայի երևույթների տեսակներն են՝ մեխանիկական, լուսային, ջերմային, մագնիսական, էլեկտրական, ատոմային, միջուկային:

Ինքնաթիռի թռչելը, երկրի պտույտը, ժամացույցի սլաքների պտույտը, արդուկի տաքանալը, գոլորշու առաջացումը, գնդակի ցատկելը, լուսամփոփի լույսը: ֆիզիկական երևույթների օրինակներ:

Մեզ շրջապատող յուրաքանչյուր առարկա ընդունված է անվանել ֆիզիկական մարմին: Կամ պարզապես մարմին: Օրինակ՝ Համակարգիչ, աթոռ, գրատաղտակ, սեղան, աթոռ, դարակ, հեռախոս, գիրք, գրիչ, տետր, մատիտ, պայուսակ, դուռ, կոշիկ, հագուստ և այլն…

Այն ինչից կազմված է ֆիզիկական մարմինները կոչվում է նյութ: Օրինակ՝ փայտը, երկաթը, պլասմասը, սաթը, արծաթ, ոսկի, մետաղ, ալյումինիյ, բրոնզ, կավը և այլն…

Այն ամենը ինչ գոյություն ունի տիեզերքում՝ երկնային մարմիններ, բույսեր, կենդանիներ և այլն, անվանում են մատերիա: