Ուսումնական ճամբար, Առողջագիտություն

Առողջագիտական ստուգատեսը ճամբարում

Մայիսի 22-24-ը մենք ճամփորդեցինք դեպի Արատես, այնտեղ շատ հետաքրքիր անցավ, բայց ներկա պահին ես կխոսեմ մեր առողջագիտության դասընթացի մասին, այն տարբերվում էր այն դասընթացքներից, որոնք անցնում էին մեր դպրոցում դասի ժամանակ, այս դասի ժամանակ, մենք կարելի է ասել “խաղում” էինք, որպեսզի պատկերացում ունենաինք նրանից, թե ինչ պետք է անել և ինչ առաջին բուժօգնություն պետք է ցույց տալ տարբեր իրավիճակներում, կային խմբեր, ամեն խմբում կար գլխավոր մի մարդ, կային խաղացողներ, որոնք կատարում էին “տուժածի” դերը, իսկ մնացածը նախապես քննարկված սցենարով փորձում էին առաջին բուժօգնություն ցուցաբերել: Ամեն խումբ և ամեն տուժած ուներ իր վնասվածքը, ինչ-որ մեկի ձեռքն էր ջարդվել, ինչ-որ մեկին օձ էր կծել, ինչ-որ մեկը խեղդվում էր և այլն: Անցավ հետաքրքիր և մենք տարբեր նոր բաներ իմացանք: Կոնկրետ իմ խմբի տուժածին օձ էր կծել, օգնեցինք մենք նրան սխմելով ձեռքը (Որպեսզի հանենք այնքան թույն ինչքան հնարավոր էր), նաև մենք ունեինք երկրորդ դեպք, շան կծած վերքեր, այդ դեպքում մենք արդեն օգտագործեցինք օճառ, որպեսզի կատաղության սիմպտոմպները վերանան (Քանի որ շան կծածից կարող էր առաջանալ կատաղություն): Դասը վերջացավ ընդհանուր քննարկությամբ, որտեղ մեր ուսուցչուհին նշեց մեր սխալները և օգնեց հասկանալ, ինչպես սծալներ չանել:

Leave a comment