Հայոց Լեզու

Նկուղը

Ինչ ինձ հիշում եմ` հորս հետ էի, ամբողջ մանկությունս անցավ ետևից շտապելով. նա սովորություն ուներ արագ քայլելու, ասես միշտ ուշանում էր, ու ես ստիպված էի հետը ուշանալ: Ժամերով շրջում էինք քաղաքով, նա մտնում էր այս կամ այն ծանոթի մոտ` տեսնելու արդյոք իր համար աշխատանք չի ճարվի, իսկ ես սպասում էի մուտքի մոտ: Երբ ավարտվում էին մեր ամենօրյա ապարդյուն փնտրտուքները, գնում էինք նկուղ, որտեղ նրանք էին: Երկար եմ մտածել, թե ի վերջո ովքե՞ր էին նրանք և ի՞նչն էր միավորում այդ տարբեր մարդկանց, երևի աղքատների միակ հարստությունը` հույսը: Հիմա երբ փորձում եմ մտաբերել ամեն հիշողություն, ամեն մանրուք, որ խնամքով թաքցված է իմ ներսում, աչքիս առաջ միայն մի գույն է գալիս` սևը, այդ մարդկանց արտաքինը, նկուղը և մնացած ամեն ինչը սև էր, բացի նոր ներկված գազարագույն հատակից:
Նկուղը հսկայական էր, բարձր, շատ բարձր առաստաղով և ճաղապատ պատուհանով, որ առաստաղից քիչ ներքև էր, ու որին նայելով հաճախ կարելի էր անցորդների ոտքեր տեսնել: Նկուղի մասին շատ բան ասել չեմ կարող, հիշում եմ` Սամվելը ծիծաղելով ասում էր. «Կռիսների ձեռքից ենք խլել»…
Ամենքս ունեինք մեր տեղը. ես նստում էի ճռճռան աթոռին, որը միայն իմն էր: Քիչ հեռու` համակարգչի դիմաց, Սամվելն էր, հիսունն անց մի տղամարդ, ով այնքան նիհար էր, որ այտերը ասես ափսեներ լինեին` միշտ փոս ընկած, իսկ երբ ոտքը ոտքին էր գցում, թվում էր` մեկ ոտք ունի ընդամենը: Վերին աստիճանի հանգիստ մարդ էր, խոսում էր քնատ ու մատների արանքում պարտադիր սիգարետն էր ծխում: Նա տարբերվում էր նկուղի մյուս անդամներից` փողի պակասություն չուներ. ասում էին` կինը հարուստ է…
Սամվելը, այսպես ասած, նկուղի «հիմնադիրն էր ու կենտրոնական դեմքը», բոլորը կապված էին նրան, բոլորի գործերին մասնակից էր և վերջապես բոլորը պարտք էին նրան, բայց այդ հարցի շուրջ խոսակցություն գրեթե չէր լինում: Դժվար է ասել, թե ինչին էր պետք նկուղը կամ կոպեկները, որ օրվա ընթացքում վաստակում էր համակարգչով սրա-նրա համար ինչ-որ գործ անելով, կարծես թե այդ ամենի կարիքը չուներ… Սիրում էի նստել կողքին ու ժամերով նայել` ինչպես են մատները ճարպկորեն սահում ստեղների վրայով, ու ինչպես են էկրանին հայտնվում տառերը: Ոչինչ չէի հասկանում, բայց հետաքրքիր էր, համակարգիչը անհասանելի երազ էր ինձ համար, ուրիշ աշխարհ…
Ինձնից ձախ` անմիջապես պատուհանի տակ, նստում էր Երանյան Աշոտը, տարօրինակ մարդ էր. միս առհասարակ չէր ուտում, բուսակեր էր, արտաքինն էլ նման էր ֆիլմերից մեզ ծանոթ Հիսուսի արտաքինին. կապույտ աչքեր ու շեկ երանգ ունեցող գանգուր մազեր: Ասում էին, որ շատ հավատացյալ մարդ է, իսկ երբ հորս հարցրի, թե դա ինչ է նշանակում, ասաց, որ դրանք Հիսուսին մոտ կանգնած մարդիկ են: Երևի հենց այս խոսքն էլ ազդեց, որ նրան նմանեցնեմ Հիսուսին:
Երանյան Աշոտը ճարտարապետ էր, ինչպես ծիծաղելով ասում էին` «էժան ճարտարապետ», սեղանը միշտ լիքն էր հսկա թղթերով, որոնց վրա անթիվ գծեր էին խաչվում ու բաժանվում: Նրա մասին գիտեմ այն, ինչ ինքն էր պատմում, իսկ ինքը գրեթե չէր խոսում, միշտ լուռ էր, երբեմն միայն հիշում էր իր պատմությունը, ասում էր, որ Սպիտակի երկրաշարժի ժամանակ ինքն ու կինը երեք որբ երեխա են որդեգրել, որոնցից երկուսը հաշմանդամ են եղել, որ դժվարությամբ մեծացրել են, սակայն երբ վերջնականապես աղքատացել են, ստիպված են եղել երեխաներին մանկատուն հանձնել, ասում էր` կինը չդիմանալով այդ ամենին, հեռացել է, ու ինքը մնալով կատարելապես միայնակ` հայտնվել է այստեղ` նկուղում:
” Տունը ինչի՞ս է պետք,- երբ հարցնում էին, թե ինչո՞ւ հեռացավ տնից, պատասխանում էր ու կիսաձայն ավելացնում,- շատ է տանջվել հետս, թող երջանիկ լինի հիմա, տունն էլ իմ կողմից իրենց նվեր:
Այս խոսքերի իմաստը երկար ժամանակ չէի հասկանում, չէի հասկանում, թե ինչո՞ւ է վարձու տանը բնակվում, եթե սեփականն ունի: Հետո, շատ ուշ միայն հասկացա, որ կինը իրենից հեռանալով` կապվել է այլ տղամարդու հետ…
Դռնից քիչ հեռու նստում էր Կառոբկա Աշոտը,տարօրինակ մականունը վաստակել էր աշխատանքի բերումով` տուփեր էր պատրաստում ծաղիկների համար և հանձնելով ծաղկավաճառ կրպակներին` վաստակում հանապազօրյա հացը: Հագուկապն ու այլ մանրուքները չեն մնացել հիշողությանս մեջ, միայն դեմքն եմ հիշում և այն, որ ցածրահասակ էր: Իսկ նրա դեմքը մոռանալն անհնար է, առնվազն մեկ անգամ տեսնողները կհավաստեն` այնքան տպավորիչ էր, որ հետո, երբ փորձում էիր նրան հիշել, դեմքից բացի այլ բան հնարավոր չէր լինում, ասես նա միայն այդ դեմքը լիներ:
” Երկու կոտոշ ավելացնես, լրիվ սատանա ես ,- ասում էր հայրս, երբ ուզում էր հոգու հետ խաղալ,- քո տեղը իմանան, հաստատ կհրավիրեն հոլիվուդյան ֆիլմում խաղալու:
Կառոբկա Աշոտը չէր նեղանում իր դեմքի վերաբերյալ կատակներից, ընդհակառակը` կարծես ինքն էլ այդ կարծիքին էր: Ասես կրակ լիներ` միշտ շարժման մեջ էր, իսկ փախչող հայացքն ու արագ խոսքը ստիպում էին հավատալ, որ իրոք ինչ-որ սատանայական բան կա մեջը: Մեկ-մեկ կանգնում էի կողքին, փորձում սովորել, թե ինչպես է թղթերից մի քանի վայրկյանում տուփ ստանում, հեշտ էր թվում…
Կառոբկա Աշոտը բոլորին պարտք էր, բոլորից փող էր վերցնում այն հույսով, որ իր մտածածը այս անգամ կստացվի. նա միշտ հետաքրքիր մտքեր էր ունենում` կարճ ժամանակում միլիոններ վաստակելու ուղղությամբ, սակայն վերջին պահին ինչ-որ բան պարտադիր խանգարում էր:
-Էս անգամ ստացվելու է, ամեն ինչ մտածել եմ…,-ամեն անգամ ասում էր ու ոգևորված բացատրում իր հերթական «հանճարեղ» ծրագիրը:
Մի անգամ մտքին դրել էր ավտոմեքենաների համար նախատեսված այն հոտազերծիչներից պատրաստել, որ կարելի է տեսնել դիմապակիների հայելիներից կախված: Եվ, գիտե՞ք, ստացվեց, նա թղթերը թաթախում էր լիմոնադի էսենցիայի մեջ, ու դրանք սկսում էին բուրել, իհարկե առանց հետևանքների չանցավ նոր հայտնագործությունը. բոլորս մոտ մեկ շաբաթ կիտրոն էինք բուրում, քանի որ փորձարկումները անցնում էին նկուղում, իսկ ամենաշատը բնականաբար բուրում էր հայտնագործության հեղինակը և այնքան ուժեղ, որ ստիպված էր որոշ ժամանակ չօգտվել երթուղային տրանսպորտից, քանի որ մի քանի անգամ արդեն վռնդել էին: Ստիպված ոտքով էր տեղաշարժվում և աշխատում էր փակ տարածություններում երկար չմնալ… Նրա ընտանեկան գործերը նույնպես բավականին խճճված էին. ուներ կին ու երկու դուստր, սակայն երկար ժամանակ է` չէր տեսել նրանց:
-Նոր էի պադյեզդից դուրս եկել, մեկ էլ կիռպիչը ուղիղ գլխիս,- ոգևորված պատմում էր,- կնիկս էր, ուզում էր ինձ սպանել, հիմա էլ է ուզում…
Ի տարբերություն Երանյանի` մեծ ոգևորությամբ ու հաճույքով էր նկարագրում իր ընտանիքի կործանումը, հաճախ թվում էր` հորինում է, այնքան գունեղ ու այնքան պատկերավոր էր պատմում: Անընդհատ կրկնում էր, թե իբր կինը ցանկացել է իրեն սպանել, քանի որ փող չի կարողանում աշխատել, և որ երեխաներին էլ իր դեմ է տրամադրել և այսպես շարունակ: Լսելով այդ պատմությունը`փորձում էի պատկերացնել նրա կնոջը. մտածում էի, այդ ինչ սատանա է այդ կինը, որ կարողացել է նրան այս օրը գցել: Սամվելի թույլտվությամբ Կառոբկա Աշոտը քնում էր նկուղում` մի քանի աթոռ իրար էր միացնում ու պառկում վրան…
Նկուղի հաջորդ «բնակիչը»` Օպոզիցիա Տիգրանն էր, միջին հասակի ու միշտ սոլիդ հագնված տղամարդ, կարծում էի` գրող է. ձեռքին միշտ թղթերով լի փոքրիկ ճամպրուկ էր, արծաթե կազմով մի բլոկնոտ ուներ, որի մեջ գրառումներ էր կատարում, երբ հետաքրքիր մտքեր էր լսում:
” Լևոնական է, էլի,- պատասխանեց Սամվելը, երբ հարցրի, թե ի՞նչ է նշանակում օպոզիցիա, բայց բացատրությունը նույնքան անհասկանալի էր, ինչքան օպոզիցիա բառը: Չէի հասկանում ինչով է զբաղվում, բայց կարծում էի` շատ կարևոր մարդ է, քանի որ հազվադեպ էր այցելում նկուղ, իսկ երբ գալիս էր, միշտ ինչ-որ անախորժություն էր հետը բերում:
Մի օր, երբ հերթական անգամ գնացել էինք նկուղ, նկատեցի, որ համակարգիչը չկա, այդպիսի բան չէր եղել, ոչինչ չէի հասկանում:
” Ախր Սամոյին ինչի՞ տարան,- ասում էր Կառոբկա Աշոտը ու ինքն իրեն ծիծաղում, մյուսները ծիծաղելու տրամադրություն չունեին: Պարզվում էր` ոստիկանները եկել ու բռնի տարել են Սամվելին ու համակարգիչը` ասելով, թե կասկած կա, իբր հակակառավարական նյութեր է պահում համակարգչում: Սամվելի կնոջ բարեկամների միջամտությունից հետո միայն բաց թողեցին նրան, սակայն համակարգիչն այդպես էլ չվերադարձրին: Բոլորի համար պարզ էր, որ Տիգրանի մատը խառն է ոստիկանների հայտնվելու ու առգրավումներ կատարելու հարցում, բայց նա իր սովորության համաձայն` չկար: Օպոզիցիա Տիգրանը թունդ հարբեցող էր, այնպես էր հարբում, որ ընկնում էր աչքից հեռու մի տեղ ու քնում, հաճախ աղբանոցներից էին գտնում, բայց երբ փող չուներ, վերին աստիճանի ինտելիգենտ էր և երբեք մտքովդ չէր անցնի, թե կարող է հարբեցող լինել:
Նա խմում էր մինչև վերջին դրամը և արդեն բոլորը գիտեին, եթե բռնած գործը հաջողվել է, ու գրպանը դատարկ չէ, նրան մի քանի շաբաթ հնարավոր չէ գտնել: Տիգրանը գումար էր վերցնում արտասահման մեկնել ցանկացող մարդկանցից և գրանցում կուսակցության շարքերը, մի քանի կրքոտ հոդված էլ տպագրում էր թերթում, իբր այսինչ այսինչյանը իր քաղաքական հայացքների համար հալածվում է և այլն, և այլն, ու այդ մարդը կարողանում էր մեկնել երկրից: Նրա հերթական գործարքի պատճառով էր նաև անակնկալ բռնագրավումը. ինչպես հետո պարզ դարձավ, տեքստը, որ ոստիկանների այցից մի քանի օր առաջ Սամվելին խնդրել էր հավաքել, հակակառավարական արտահայտություններ է պարունակել… Այն ժամանակ չէի հասկանում ինչն ինչոց է, չէի էլ ուզում հասկանալ, գիտեի միայն, որ համակարգիչը չեն վերադարձնելու և դա բավական էր, որ տխրեի: Կարճ ժամանակ անց Սամվելը, իհարկե, նոր համակարգիչ բերեց` ավելի լավը, քան նախորդը, ուրախությունս աննկարագրելի էր, շուտով ամեն ինչ առաջվանը դարձավ, միայն` Տիգրանը այդպես էլ չկար…
Միակը, որ իր կայուն տեղը չուներ նկուղում, հայրս էր: Նա միշտ նստում էր տարբեր տեղեր, ասես չէր կարողանում նույն աթոռին մնալ: Խոսելիս երբ ոգևորվում էր, անմիջապես նստում էր այլ աթոռի, իսկ երբ ազատ տեղ չէր լինում, կանգնում էր…
Հայրս նկարիչ էր և Երևանի գրեթե բոլոր նկարիչների պես` աղքատ: Նա դիմանկարներ նկարելով էր վաստակում հանապազօրյա հացը: Որպես նմուշ` ճանաչված հայերի դիմանկարներ էր նկարում և թողնելով ծանոթների մոտ` սպասում, որ կհայտնվի դիմանկար ունենալ ցանկացող մեկը, և մենք մի քանի ամիս էլ կձգենք մեր գոյությունը: Ես ու հայրիկը շարունակ շրջում էինք քաղաքով, շատ էինք քայլում և չձանձրանալու համար նա հորինել էր մի խաղ. հայտնում էր փողոցի անունը, որտեղ գտնվում էինք տվյալ պահին, իսկ հետո իմ հերթն էր գալիս հայտնելու և այդպես խաղը տևում էր այնքան ժամանակ մինչև մեզնից մեկը չէր կարողանում պատասխանել, կամ վրիպում էր: Հաճախ դիտավորյալ պարտվում էր, որ ուրախանամ: Հայրս գրպանում պարտադիր շուշա կոնֆետներ ուներ, շատ էր սիրում, և երբ նկատում էր, որ հոգնել եմ, տալիս էր: Մի սովորություն էլ ուներ, նկատել էի, երբ անցնում էինք սրճարանների կամ խանութների ցուցափեղկերի կողքով, հայացքը միշտ փախցնում էր, նայում էր հակառակ ուղղությամբ, ասես չէր կարողանում նայել ցուցափեղկերին, իսկ երբ հարցնում էի, թե ինչու է այդպես անում, ժպտում էր ու ոչինչ չէր պատասխանում:
Մանկությանս բոլոր հիշողությունները կապված են հայրիկի ու նկուղի հետ. միշտ ինչ-որ հետաքրքիր դեպք էր պատահում ու սովորական օրը դառնում էր հիշարժան: Մի անգամ հայրիկը Շառլ Ազնավուրի դիմանկարն էր նկարել և բերել նկուղ.
” Ի՞նչ կասեք,- նկարը հանելով տոպրակից ու հենելով պատին` հպարտ հարցրեց,- նման է, չէ՞:
Նկարը գեղեցիկ էր` Ազնավուրը բարի ժպտում էր: Հայրս ոգևորված բացատրում էր, մատնանշում այս կամ այն հատվածը, որի վրա շատ էր աշխատել…
” Սամ, լավն է չէ՞,- անընդհատ հարցնում էր` վստահ, որ եթե Սամվելը հավանի, ուրեմն բոլոր գումարի խնդիր չունեցողները կհավանեն:
Երանյանն ու Սամվելը հիացած էին, իսկ ես հպարտ էի հայրիկիս համար, ասես իմն էին գովասանքի խոսքերը, որ հնչում էին նկարի հասցեին: Բայց այդ ամենը տևեց մինչև Կառոբկա Աշոտի գալը.
” Նախագահիդ էնքան ես սիրում, որ նկարո՞ւմ ես,- տեսնելով նկարը` իրեն հատուկ անփութությամբ ասաց:
Բոլորս ծիծաղեցինք` կարծելով կատակ է, սակայն Աշոտը իրենն էր պնդում.
” Ի՞նչ ես ասում, է՛,- հասկանալով, որ չի կատակում, զայրացած ասաց հայրս,- Շառլն է, չե՞ս տեսնում:
Աշոտը մինչ այդ նկարին մոտ էր կանգնած, լսելով հորս խոսքերը` սկսեց քայլել մեր ուղղությամբ և հեռավորությունից ուշադիր զննելուց հետո շրջվեց ու ծիծաղելով ասաց.
” Հեռվից Շառլն է, մոտիկից` նախագահը:
Պարզվեց` իրոք այդպիսի տպավորություն կար. երբ նկարին նայում էիր մոտ կանգնած` նախագահն էր, իսկ երբ հեռվից` Շառլ Ազնավուրը: Բոլորս զարմացած էինք, անընդհատ մեկ մոտենում, մեկ հեռանում էինք և դիմանկարը փոփոխվում էր, հայրս չուներ բացատրություն.
-Էսպիսի բան առաջ չէր եղել,- զարմացած նկատում էր:- Այ քեզ փորձանք, էդքան էլ ներկ ծախսեցի:
Մոտ մեկ շաբաթ հայրս փորձում էր նախագահին ջնջել նկարից` կնճիռներ էր ավելացնում, մաշկի գույնն ու լույսի-ստվերի դիրք էր փոխում, անգամ խմած էր նկարում, բայց նախագահը մնում էր: Մի աչքը փակ կանգնում էր նկարից քիչ հեռու ու բութ մատը պարզելով` ծածկում էր նկարի այս կամ այն հատվածը, ասես փորձում էր գտնել, թե որ հատվածում է թաքնված նախագահը.
” Դու պատկերացնո՞ւմ ես, ամենը վերցրել է` նկարս էլ է ուզում,- ասում էր կիսահարբած,-չէ, չեմ հանձնվելու, կռվելու եմ, պիտի փրկեմ նկարս:
” Կկարողանա՞մ հանել միջից,- հարցնում էր ինձ: ” Երևի ինքը կյանքում շատ է նախանձում Շառլին, հա, հաստատ, երևի իրար հետ հարցեր ունեն… Հլը իմ դիմանկարը նկարեմ, տեսնես ի՞նձ ով է նախանձում…
Որքան ժամանակ է, նկուղի գլխավոր թեման նկարն էր: Բոլորին հետաքրքրում էր, թե ինչ եղավ վերջը, իսկ հայրս ծիծաղելով պատասխանում էր, թե նախագահը համառորեն չի ցանկանում հեռանալ: Նա ամեն կերպ ձգտում էր բացատրել տարօրինակ երևույթը, ասում էր, իբր Ազնավուրի ճակատի ու հոնքերի մեջ է նմանությունը, իսկ մոտիկից նայելիս` Շառլի դեմքը տափակ է երևում` նմանվելով նախագահի դեմքին, և որ ոչ մի արտասովոր բան չկա:
” Երկերեսանի նկար է,- խոսակցություններից մեկի ժամանակ ասաց Կառոբկա Աշոտը, և նկարի անունը մնաց «Երկերեսանի»:
Ինչքան էլ հայրս փորձեց հանել նախագահին, չստացվեց: Ի վերջո, Սամվելը այնքան էր ոգևորվել, որ գնեց նկարը ու կախեց նկուղի պատին, հենց իր գլխավերևում:
Ժամանակը թռչում էր, այտերիս արդեն մազածածկ էր հայտնվել: Թվում էր` շուրջն ամենը շարժվում է, փոխվում, միայն ոչ նկուղն ու մեր կյանքը: Նկուղում սովորականի պես երկու Աշոտները նստած էին իրենց սեղանների առաջ, Սամվելն իր տեղում էր` «Երկերեսանի» նկա­րը վերևում, Տիգրանը չկար, իսկ ես շրջում էի քաղաքով` դիմանկարի պատվեր գտնելու հույսով: Վերջին ժամանակները միայնակ էի շրջում. հորս առողջությունն այն չէր, երկար քայլելուց հոգնում էր: Երբ ավարտում էի գործս, շտապում էի նկուղ:
Այդ օրը անձրև էր եկել, արդեն սկսում էին վառվել լապտերները, հատուկենտ անցորդներ կային: Քայլում էի զգուշությամբ, որ կոշիկներս ջուր չլցվեն: Արդեն գրեթե հասել էի նկուղին, պատրաստվում էի մտնել, հանկարծ բղավոց լսվեց, իսկույն ճանաչեցի` Կառոբկա Աշոտն էր.
” Բա՛ց թողեք, թողե՛ք ինձ,- բղավում էր:
Երբ ներս մտա, Աշոտը գետնին էր, հայրս ու Երանյանը փորձում էին հանգստացել, բարձրացնել գետնից, սակայն ապարդյուն, նա դիմադրում էր` հարվածելով թե մեկին, և թե մյուսին.
” Դու՛րս գնա,-նկատելով ինձ` բղավեց հայրս:
Չէի հասկանում` ինչ է կատարվում, Աշոտը արտասվում էր, անհասկանալի բաներ էր ասում.
” Թողե՛ք, դուք չեք հասկանում, քաղաքը կառոբկա է` մեծ կառոբկա, իմ աչքերով եմ տեսել,- մատնանշելով պատուհանը բղավում էր,- շուտով բոլորս կհայտնվենք ներսում ու էլ երբեք, երբեք չենք կարողանա դուրս գալ…
Կանգնել էի և չգիտեի ինչ անել, տեսարանը սարսափելի էր, նա անվերջ կրկնում էր, թե տեսել է, որ քաղաքը մեծ տուփ է, որը գնալով ավելի է մեծանում` կլանելով ճանապարհին պատահած ամեն ինչ, և որ իր ետևից է ընկել…
Շուտով շտապօգնության աշխատակիցների հետ եկավ Սամվելը և Աշոտին տարան: Մինչև շտապօգնության մեքենային հասնելը նա համառորեն դիմադրում էր` կրկնելով նույնը…
Այդ օրվանից իմ ներկայությամբ Աշոտի մասին չէին խոսում, իսկ նկուղում լինելուս ժամանակ ձևացնում էին, իբր ոչինչ չի եղել.
” Աշոտը չի խելագարվել, չէ, քաղաքը իրոք մարդասպան է,- լսեցի հորս խոսքերը, երբ գաղտնալսում էի:
Կարճ ժամանակ անց նկուղը անհասանելի դարձավ մեզ համար, Սամվելը չվճարեց վարձակալման գումարը` պատճառաբանելով, թե ավելի հարմար տեղ է գտել, սակայն իրականությունն այն էր, որ այլևս անհնար էր նկուղում գտնվելը. ամեն ինչ Աշոտին էր հիշեցնում:
Աբովյան փողոցի շենքերից մեկի հետևում մինչև օրս կուչ է եկած շինությունը, որի նկուղային հարկում մի ժամանակ հավաքվում էինք: Նկուղի տեղում ատամնաբուժարան է, և ոչինչ չի մնացել հնից, սակայն կողքով անցնելիս տարօրինակ զգացողություն եմ ունենում: Ինչ-որ անբացատրելի, ձգող ուժ ստիպում է միշտ մի պահ կանգնել, ասես այդ վայրը հայացքներ կանգնեցնել իմանա: Իրականում այդպիսի բան, իհարկե, չկա, նկուղը միայն ինձ համար գոյություն ունի, միայն ես եմ տեսնում…
Հիմա հաճախ եմ թրևում քաղաքով, սովորությունը չխախտելով` սկսում եմ Աբովյան փողոցից, հետո իջնում Օպերա… Փողոցները հաջորդում, խաչվում-բաժանվում են ոտքերիս տակ, անցնում եմ այն նույն տեղերով, ուր ժամանակին հորս հետ էի քայլում, ուր անցավ մանկությունս, հաճախ թվում է հայրս հետս է, կողքիս… Հիմա գիտեմ` ինչու էր հայացքը միշտ փախցնում ցուցափեղկերից, ինչու ասաց, որ քաղաքը մարդասպան է… Ես անշտապ շրջում եմ քաղաքով` հայացքս փախցնելով խանութների ցուցափեղկերից ու վախենում, անչափ վախենում եմ, որ կշրջվեմ և վարդագույն շենքերի փոխարեն կտեսնեմ դեպի ինձ շտապող հսկա տուփը:

...

Տրամաբանություն

  1. Ի՞նչ ես տեսնում ու էլ ի՞նչ կարող ես տեսնել այս նկարում:

    tree-trunk-puzzle-optical-illusion.jpg

      Հիմա ես տեսնում եմ, ծառ, երկու մարդ, փոքր  կղզի, ծով, իսկ սպիտակ

        պատկերում փոքրիկ երեխա է պառկած:

  1. Հայացքդ սահեցնելով նկարի վրայով կարողանո՞ւմ ես տեսնել անկյունագծային գորշ/մոխրագույն գծերը:  Այդ գծերը իրականում կան, թե՞ ոչ:

    grey-diagonal-lines-optical-illusion.png

    Իմ կարծիքով այդ գծերը կան, բայց շատ աղոտ են:

3.Հնարավո՞ր է:

dog-man-creative-optical-illusion.jpg

Այսպիսի բան հնարավոր է, քանի որ մարդն ու շունը նստած են իրար կողքի, ուղղակի մարդու գլուխը թեքված է, երևի նա քնած է:

  1. Աջից ձախ ու ձախից աջ հայացքդ սահեցնելով նայիր նկարին:  Քանի՞ գորշ/մոխրագույն կետեր ես տեսնում նկարում:  Այդ կետերը իրականում կան, թե՞ ոչ:

    grey-dots-optical-illusion.png

        Ես տեսնում եմ այդ կետերը, դրանք 15-ն են:

5.Նայելով այս նկարին` ի՞նչ կարող ես ասել մարդու հոգեբանության և մեր կյանքի իրականության մասին:

sitting-on-commode-shadow-illusion.jpg

Հաճախ իրականությունը այլ է, մարդկային պատկերացումը այլ: Մարդկային հոգեբանությունը շատ բարդ է, և մարդը շատ հաճախ երևում է այնպիսին, ինչպիսին չկա իրականում և հակառակը:

6.Do you think that the shape that is appearing to be like a square by any chance a square really?

square-or-not-shape-distortion-illusion.png

Շրջանակի մեջ քառակուսին նման չէ քառակուսու, ամեն կողմի վրա կան փոսիկներ:

7.Ի՞նչ ես տեսնում:  Ի՞նչ է սա ասում մեր աշխարհընկալման մասին:

pillars-or-figures-optical-illusion.jpg

Շախմատային խաղաքարերեն և մարդիկ: Մարդիկ էլ ինչ որ տեղ կյանքում նման են շախմատի խաղաքարերին՝ յուրաքանչյուրն իր դերով:

8.Ի՞նչ ես տեսնում:  Ի՞նչ է սա ասում մեր աշխարհընկալման մասին:

 

Շրթունք և միաժամանակ տերև:Նույն տեսքը կարող են ունենալ լիովին տարբեր առարկաներ:

9.Ի՞նչ ես տեսնում:  Ի՞նչ է սա ասում մեր աշխարհընկալման մասին:

colorful-trippy-non-animated-illusion.jpg

Գունային աշխարհ, ալիքներ, գուլպաներ, գլխարկի պոպոզներ,վերևից ներքև ձգվող ինչ որ բաներ, սրտիկանման թագ կենտրոնում:

10.Հնարավո՞ր է սա:  Իսկ կարո՞ղ ես նմանատիպ նախագիծ իրականացնել դպրոցում:  Good luck !

shark-inside-elevator-optical-illusion.jpg

Հնարավոր է, նմանատիպ բաներ շատ կան տարբեր քաղաքներում: Մարդիկ քայլում են ծովի կամ անդունդի վրայով, բայց իրականում դրանք նկարներ են կամ էլ ֆոտոշոփի արդյունք են:

Հայոց Լեզու

Պուճուր մարդ

Նոյեմբերի հինգն էր` առաջին անգամ հանդիպեցի Պուճուր մարդուն: Օրը խոնավ էր, տերևները թափվել էին, խառնվել ցեխին` գետինը դարձնելով սայթաքուն: Դուրս եկա համալսարանից ու որոշեցի գնալ վերնիսաժ` գիրք գնելու (հաճախ էի այդտեղից օգտվում. համեմատաբար էժան էր): Մտքերով տարված, անշտապ քայլում էի,  գրեթե հասել էի վերնիսաժին, երբ  մայթից քիչ հեռու` ծառերի տակ շարված երեք-չորս փոքր կտավ տեսա:  Մոտեցա, նայեցի` բոլոր նկարներում  ամպեր էին:  Սովորական, շարքային, ինչ-որ տեղ նույնիսկ թույլ գործեր էին, բայց ձգող բան կար ամպերի մեջ: Այդպես կանգնած նայում էի, երբ մոտեցավ մի ցածրահասակ, ոչ այնքան լավ հագնված մարդ ու քաղաքավարի բարևելով` հարցրեց, թե արդյոք չե՞մ ցանկանում նկար գնել: Շփոթվեցի, կարծում էի` այդ մարդը սովորական անտուն է, որը պետք է դրամ խնդրի, բայց պարզվեց` նկարների հեղինակն է:
” Ձե՞ր գործերն են,- հարցրի:
” Այո, իմն են,- ի միջի այլոց ասաց Պուճուր մարդը ու մոտենալով կտավներին` ոտքով մի կողմ հրեց դրանց մոտ ընկած տե­ր­և­ները: Նորից հայացք գցեցի տղամարդու վրա, ավելի ուշադիր նայեցի, ասես փորձելով ճշտել նրա ասածը: Հիսունն անց, ցածրահասակ տղամարդ էր Պուճուր մարդը, նրա հագուստի ու ձեռքերի վրա  ներկերի հետքեր կային:
” Ինչքանո՞վ եք ծախում,- հենց այնպես հարցրի, գիտեի, որ չեմ կարողանալու գնել, որովհետև  ընդամենը երկու հազար դրամ ունեի ու մի քանի մանրադրամ:
” Քսան հազարով կտամ,- պատասխանեց Պուճուր մարդը:
” Ա…, դուք վաղն է՞լ եք էստեղ լինելու,- ձայնիս ակնհայտ ափսոսանքի երանգ տալով` հարցրի,- հիմա մոտս էդքան փող չկա:
” Հա էստեղ եմ լինելու,- մի փոքր տխրած` պատասխանեց Պուճուր մարդը,- բայց եթե ուզում եք, կարող եք վերցնել ձեր հավանած նկարը, իսկ փողը վաղը կբերեք կամ մի ուրիշ օր:
Ինձ զարմացնում էր տղամարդու կիրթ ու գրագետ խոսքը, ես էլ հնարավորինս գրագետ խոսեցի.
” Չէ, մերսի, վաղը հաստատ կգամ,- ժպտալով պատասխանեցի, բայց գիտեի` անհնար է, որ մեկ օրում քսան հազար դրամ կարողանամ ճարել, ինչքան էլ ցանկանայի: Պուճուր մարդը լուռ մոտեցավ նկարներին,  տեղաշարժեց դրանք, հետո գնաց քիչ այն կողմ ու նստելով մի քարի` ծխեց: Ես դարձյալ նայեցի կտավներին ու շարունակեցի ճանապարհս:  Մի քանի շաբաթ էր անցել,  ես իհարկե խոստումս չպահեցի` չգնացի նկարը գնելու, մոռացել էի Պուճուր մարդուն, մինչև որ ինքը կրկին հիշեցրեց իր մասին:
Զարմանալի արևոտ օր էր, թեև ցուրտ էր, դասից տուն էի գալիս, սովորությանս համաձայն ճանապարհս երկարացրի, որ փոքրիկ այգու միջով անցնեմ (Կոմիտասում`  հենց շենքերի արանքում, մի այգի կամ պուրակ կա, սովորություն էի դարձրել այդտեղով անցնելը)  և երբ մոտեցա այգուն, տեսա, որ Պուճուր մարդն այնտեղ է: Մտածեցի` ինձ չի հիշի ու որոշեցի անցնել, մի անգամ էլ նայել կտավներին: Ծանոթ նկարներ էին, ծանոթ ամպեր,  մի հայացք գցելով` արագ անցա, պատրաստվում էի նրա կողքով էլ անցնել, սակայն, ի զարմանս ինձ, Պուճուր մարդը բարևեց: Շփոթվեցի այն աստիճան, ասես ինձ մերկացրել` կանգնեցրել էին ամբոխի առջև, ամոթս բազմապատկվեց, երբ պատասխան բարևիցս հետո տղամարդը ոչ մի բառ չասաց նկարը գնելու մասին, պար­զապես բարևեց, ու վերջ:
-Հեսա գալիս եմ,-շփոթված ասացի տհաճ  դադարից հետո,- չգնաք, լա՞վ,- ու շտապեցի տուն: Որոշել էի ինչ գնով էլ լինի, կատարել խոստումս, իրավիճակը, որում հայտնվել էի, սպանում էր ինձ, տղամարդու պահվածքը ինձ ստիպում էր սեփական աչքերով տեսնել փոքրությունս, անտանելի էր: Եթե հիշեցներ նկարը գնելու մասին, այդքան վատ չէի զգա, բայց լռությունն անտանելի էր:  Ծննդյանս օրվա կապակցությամբ տատիկիս տված տասը հազարանոցը դեռ դրված էր պահարանում, որոշեցի, որ դա հիմա կտամ, մնացած գումարն էլ` ժամանակի ընթացքում: Այդպես էլ արեցի, Պուճուր մարդը չառարկեց, վերցրեց դրամն ու հարցրեց, թե որ նկարն եմ ուզում:
” Ինչի, բոլորն էլ նույնը չե՞ն,- ծիծաղելով հարցրի ու մոտեցա նկարներին:
” Ինչպե՞ս թե…,- շփոթվեց Պուճուր մարդը,- տեսե՛ք, այս ամպերը տխուր մարդու ամպեր են, իսկ այս մեկը` սոված մարդու…
Պուճուր մարդը բոլոր կտավներին այդպիսի անհեթեթ բնորոշումներ տվեց, չնայած բոլոր կտավներում էլ պատկերված էին միևնույն ամպերը` սովորական, ամառային երկնքում պատահող ջինջ ու լուսավոր ամպեր:
” Ես մի բան չեմ հասկանում,- ժպտալով ասացի,- բոլոր կտավներին պարզ ու ջինջ ամպեր են նկարված, բայց դուք տխուր անուններ եք դնում, գոնե մի քիչ սև, այ էսօրվա ամպերի նման լինեին, ասեի` հա:
” Բայց այսօրվա ամպերը ուրախ են,- նայելով սև ու մռայլ երկնքին` ժպտաց Պուճուր մարդը:
Այդ ժամանակ միայն նկատեցի, որ տղամարդու առջևի ատամը չկա:
” Լավ, կվերցնեմ «մենակ մարդու ամպերը»,- ծիծաղելով ասացի,- բայց չեմ հիշում դա ո՞ր մեկն էր:
Պուճուր մարդը ինձ տվեց կտավը և պայմանավորվեցինք, որ ժամանակի ընթացքում քիչ-քիչ կտամ գումարի մյուս կեսը, իսկ երբ հեռախոսահամարը խնդրեցի, նա ասաց, որ դրա կարիքը չկա, որ այսուհետև  ինքը այգում է լինելու, որովհետև տեղը հարմար է, մարդկանց անցուդարձը` շատ: Խիղճս հանգիստ` գնացի տուն: Նկարը թեև այնքան էլ չէի հավանում, բայց կարողանում էի ժամերով նայել,  թվում էր, թե ամպերն ուր որ է կշարժվեն: Կտավը շուռումուռ տվեցի` հույս ունենալով,  որ մի տեղ կհանդիպեմ ստորագրությանը, բայց իզուր: Չկախեցի պատին, չէի ուզում, որ տնեցիները տեսնեն: Գիտեի` պիտի նախատեն: Մայրս ամեն օր համալսարան գնալուց առաջ ինձ հազար դրամանոց ու մանրադրամներ էր տալիս, մեկ-մեկ էլ` ավելին: Ու ես այդ հազարանոցները ամեն օր, տուն վերադառնալիս, տալիս էի Պուճուր մարդուն, ուզում էի հնարավորինս շուտ ազատվել պարտքից, չնայած Պուճուր մարդը չէր շտապեցնում,  կարծես իր համար ընդհանրապես միևնույն էր` կտամ պարտքը, թե չէ: Այդպես սկսվեց մտերմությունս Պուճուր մարդու հետ,  հաճախ կանգնում էի հետը ու զրուցում էինք տարբեր թեմաների շուրջ, հիմնականում` ես էի խոսում: Նկատել էի, որ նա այն մարդկանցից է, որոնց խոսքը սկզբում աննշան, հասարակ է  թվում, սակայն ժամանակի ընթացքում ներսումդ հասունանում ու մտածելու առիթ է տալիս: Մի օր չեմ հիշում ինչի մասին էինք խոսում ու հարցրի, թե արդյո՞ք հավատում է Աստծուն:
” Ես Աստծո կամքով աթեիստ եմ,- պատասխանեց Պուճուր մարդը: ” Դե ես Աստծո գոյությանը չեմ հավատում,- ասաց, երբ խնդրեցի բացատրել իր տարօրինակ միտքը,- բայց հավատում եմ, որ Աստծո կամքով է իմ անհավատ լինելը:
Բավական երկար ժամանակ է, ինչ շարունակվում էին մեր զրույցները, բայց Պուճուր մարդու մասին գրեթե ոչինչ չգիտեի, բացի նրանից, որ ավարտել է Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը: Մոտ երկու շաբաթ կլիներ, որ Պուճուր մարդը այգում փորձում էր վաճառել նկարները, սակայն ընդամենը մի երկու կտավ էր վաճառել:  Պարտքս  գրեթե տվել էի, հազար, կամ երկու հազար դրամ էր մնացել: Մի օր, երբ դասից տուն էի վերադառնում, աչքովս ընկավ մի նկար,որն առաջին հայացքից ոչնչով չէր տարբերվում մյուսներից` նույն ամպերն էին, սակայն այս նկարը կարծես ավելի լուսավոր էր, գույները փայլում էին:
-Նոր կտավ ա՞,- հենց այնպես հարցրի ու տեսնելով Պուճուր մարդու գլխի դրական շարժումը` կատակի համար ավելացրի,-էստեղ էլ երևի թախծոտ մարդու ամպեր են նկարված, չէ՞:
-Չէ՛, ուրախ մարդու ամպեր են,- ոգևորված պատասխանեց Պուճուր մարդը:
Առաջին անգամն էր, որ կտավի անվանումը կապված չէր տխրության կամ թախծի հետ:
-Որովհետև երբ նկարում էի, ուրախ էի,- ժպտալով վրա բերեց:
Դա իմ ու Պուճուր մարդու վերջին խոսակցությունն էր, հաջորդ օրը նրան այլևս չտեսա այգում, մտածում էի, որ կգա, որովհետև պարտքից  դեռ չէի պրծել, բայց չեկավ: Դեկտեմբերի տասնինն էր, երբ ձյան առաջին փաթիլները սկսեցին թափվել քաղաքի վրա: Քննաշրջանն ավարտվել էր, ոչինչ չունեի անելու, աննպատակ քայլում էի քաղաքով: Տերյան փողոցով իջնում էի Օպերա, որտեղից էլ պատրաստվում էի գնալ Կասկադ ու արագ տուն հասնել, որովհետև ձյան փաթիլները խոշորանում էին և բավականին ցուրտ էր: Նոր էի անցել Օպերայի շենքի մոտով, երբ տեսա, որ մի տարեց տղամարդ` ձեռքին մի կտավ, ցանկանում է անցնել փողոցը:  Կտավը ծածկված չէր ծածկոցով, տղամարդը նույնիսկ չէր էլ շտապում այն թաքցնել փաթիլներից: Մտածեցի` երևի անպետք նկար է, կամ էլ` մաքուր կտավ, ամեն դեպքում տարօրինակ էր: Անցա փողոցը, դեռ մի քանի քայլ էի արել, հեռվում նկատեցի, որ մի կին է քայլում երեխայի հետ ու դարձյալ ձեռքին կտավ էր:  Մինչև հասա Կասկադ, ձյունը նստել էր: Ուշադրությունս գրավեց հեռվում կանգնած մարդկանց խումբը` որը շրջան էր կազմել և գնալով մեծանում էր: Քայլերս ուղղեցի այդ կողմ: Դեռ չէի հասել, երբ հանկարծ ամբոխը ետ քաշվեց ու մեջտեղում երևաց Պուճուր մարդը: Ես չհասցրի ոչինչ հասկանալ, ամեն ինչ այնքան արագ կատարվեց. Պուճուր մարդը ձեռքերը տարօրինակ շարժումներով թափահարում էր օդում, կարծես ցանկանում էր չթողնել, որ  փաթիլներն ընկնեն գետնին, կարծես հետ, դեպի երկինք էր փորձում հրել, գետնից վերցնում էր ձյունն ու նետում վեր` ամբողջ ընթացքում բղավելով.
-Մի՛ արի, կկեղտոտվես, ասում եմ` մի՛ արի:
Պուճուր մարդը արտասվում էր, բղավում, հետո գրպանից հանեց ինչ-որ բան ու նետեց հավաքված մարդկանց վրա, կոպեկներն ընկան ձյան մեջ:
-Բոլորը ձե՛զ,- բղավեց նա ու հիմա էլ վերնաշապիկը հանելով` նետեց ամբոխի վրա, մարդիկ ընկրկեցին, շատերը զգուշանալով հեռու կանգնեցին, մի քանիսն էլ ընդհանրապես հեռացան: Մի պահ ուզում էի մոտենալ, հանգստացնել Պուճուր մարդուն, բայց վարանեցի: Պուճուր մարդը արտասվում էր, հայհոյում, արդեն հանել էր ամբողջ հագուստը, մերկ էր և համառորեն փորձում էր չթողնել, որ ձյունը գա: Ես էլ միացա հեռվում կանգնածներին: Շուտով եկան ոստիկաններն ու ոստիկանական մեքենան նստեցնելով` տարան Պուճուր մարդուն: Հետո իմացա, որ Պուճուր մարդը ծայրահեղ աղքատության մեջ է եղել, ապրել է Լամբադա կամրջի տակ, իսկ այն օրը, երբ իրեն տեսա Կասկադում, ասում էին` իբր իր բոլոր կտավները նվիրել է  պատահած մարդկանց ու հետո խելագարվել: Ոմանք էլ ասում էին` ոչ թե նվիրել,այլ հինգ հարյուր դրամով վաճառել է, և այլն: Բայց շուտով բոլոր խոսակցությունները լռեցին, բոլորը մոռացան Պուճուր մարդուն:
Կտավը, որ գնել էի Պուճուր մարդուց և որի ամբողջական գումարը այդպես էլ չկարողացա տալ, հիմա կախված է մեր տան հյուրասենյակի պատին` ամենաերևացող տեղում: Բոլոր հյուրերը հիանում են Պուճուր մարդու նկարով, երկար նայում են, բայց ո՛չ ոք, ո՛չ ոք չի տեսնում, որ լուսավոր ու վառ ամպերի ետևում ձյուն է գալիս:

Հայոց Լեզու

Ի՞նչ եմ հասկանում անկախություն ասելով

Անկախություն ասելով ես հասկանում եմ ազատություն իմ կարծիքով մենք հայերս ազատ ենք և միշտ ազատ կմնանք, բացի դրանից անկախություն ասելով ես հասկանում եմ, որ մենք կախված չենք ինչոր բանից և կարող ենք հանգստանալ, ուրախանալ երջանիկ լինել և այլն։ Անկախությունը ինձ համար շատ կարևոր բան է և ես անկախությունս չեմ կորցնի։

Հայոց Լեզու

Կոմիտասը լեգենդ է, հեռավոր առասպել․․․

komitas_8

«Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում»: Ավ. Իսահակյան

Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր. «Եղբայր Սողոմոնը», ինչպես կոչում էինք նրան Գևորգյան ճեմարանում. տարիներ ապրել ենք նույն հարկի տակ, խոսել, կատակել: Ճամփորդել ենք միասին հայ գյուղերն ու ուխտատեղիները (Սևան, Հառիճ), ուր նա երգեր էր հավաքում: Եղել ենք միասին Եվրոպայում, Ստամբուլում. բայց այս ամենը թվում է ինձ ո՛չ իրական: Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում:

Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է. նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը: Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատանքին: Նա ո՛չ օպերաներ է գրել, ո՛չ օրատորիաներ, թերևս մի քանի արիաներ կամ ռոմանսներ միայն: Բայց ավելի մեծ գործ է կատարել, քան այդ բոլորը: Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն, ինքնատիպ և անաղարտ: Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:

Կոմիտասը անխոջ աշխատասիրությամբ, իր հանճարի ուժով, իր զարմանալի ինտուիցիայի շնորհիվ, նաև իր տեսական լուրջ պատրաստությամբ ապացուցեց հակառակը, ապացուցեց հայ երաժշտության ինքնուրույն գոյությունը՝ բխած հայ ժողովրդի հոգուց և դարերի միջով մեզ հասած: Նա դիմեց հայ երգի ակունքին՝  հայ շինականի, գեղջուկի, աշխատավորի երգին: Արարատյան դաշտի, Շիրակի, Վանի, Մուշի ժողովրդական երգերին: Նա ուզեց հայկական երկրի բնության մեջ, հայ գեղջուկի շրթունքներից լսել հայ եղանակներն ու երգի խոսքերը:

Նա խառնվեց այդ երգերը ստեղծող ժողովրդի հետ, ներձուլվեց նրա հետ. ներապրեց նրա երգերը և սրտով հասկացավ, որ հայ երգի ոճը թաքնված է ժողովրդի այդ երգերի մեջ, միայն պետք է մաքրել այդ երգերը օտարամուտ ժանգից ու անտեղի զարդերից, որոնք աղարտել էին հայ երգը: Եվ ցույց տվեց աշխարհին մեր ազգային երգը՝ մաքրած, ինքնուրույն և անաղարտ:

Հիշում եմ մի գեղեցիկ օր: Էջմիածնում հյուր էի Կոմիտասի մոտ. նստել էինք նրա փոքրիկ պարտեզում, ստվերաշատ տանձենու տակ: Կոմիտասը նոր էր գտել «Մոկաց Միրզան» և մշակել էր այդ էպիկական հուժկու երգը: Շատ ոգևորված և երջանիկ էր զգում իրեն այդ գյուտով: Կատարեց ինձ մոտ արվեստի բացարձակ կատարելությամբ: Ես հիացած էի և նույնպես երջանկացած: Դեռ միչև այսօր ես հոգուս մեջ տեսնում եմ ոգևորված Կոմիտասին և լսում նրա սրտաբուխ ձայնը: Կոմիտասը հրապուրել, հմայել էր ինձ:

— Այս երգը շատ հին է,- ասաց նա,- հեթանոսական դարերից, թերևս: Տե՛ս, ի՜նչ հզոր ձայներ կան, ի՜նչ խրոխտ շեշտեր: Մեր բարձր լեռներից, շառաչուն ջրերից, խոժոռ ժայռերից են ծագում առել: Մեր քաջ նահատակների հոգուց է բխել այս առնական երգը: Այնքա՜ն հին է նա, որ անշուշտ Ձենով Օհանը երգել է, Սասունցի Դավիթը լսել…

Եվ ուրախությունից փայլում էին նրա աչքերը: Մեր գյուղական ժողովրդից վերցրած երգը Կոմիտասը բյուրեղացրած վերադարձրեց նրան: Այդ երգը եկավ քաղաք, բարձրացավ բեմերի վրա, հաղթական հնչեց բոլոր հանդեսներում:

Ուր որ հայ կա, այնտեղ է և Կոմիտասի երգը: Նրա երգով մեր ժողովուրդը ավելի գիտակցաբար զգաց իրեն, ավելի կապվեց իրար հետ, ինքնաճանաչեց: Հայ հասարակությունը զգաց աշխատավոր ժողովրդի վիշտն ու հրճվանքը, նրա աշխատանքի պաֆոսը, նրա սերը դեպի իր հայրենի բնությունը:

Տեխնոլոգիիա

Սերմնահավաք

Մենք այսոր տեխնոլոգիաի դասաժամին բաժանվեցինք
երկու խմբերի, մյուս խումբը մնաց դպրոցում որպեսզի ջրեն մեր ցանած ցորենը, իսկ մեր խումբը գնաց բանգլադեշյան պուրակներ սերմ հավաքելու: Մենք հավաքեցինք գիշերային գեղեցկուհու սերմեր (նրանց ծաղիկը բացվում է գիշերը),
«Շնիկի սերմերը» հավաքեցինք:Փռում ենք, որ չորանա, որպեսզի գարնանը ցանենք:

https://youtube.be/4G6wWGjRvUM

IMG_20170925_111929.jpg

IMG_20170925_111855.jpg

IMG_20170925_111858.jpg

IMG_20170925_111135.jpg

 

Ռուսերեն

Эдуард Успенский

Подготовьте рассказ о нем.

Жил был один писатель Эдуард Успенский он любил писать детские книги, он писал много детских книг и некоторые даже стали самыми популярными. Однажды он решил написать еще одну книгу но никак не получалось и вот он посмотрел в окно думая что ему написать и увидел очень дружную семью и решил нашисать про них вскоре рассказ был готов и все его оценили.

Знали ли вы персонажей, которых он создал? Какие из них вам нравятся? Почему?

Я знаю его персанажей но больше всего я люблю кота Мотроскина потомучто мне кажеться что он самый первый говорящий кот и собаку Шарика потомучто я люблю собак да и унего забавное имя.

А какие герои мультфильмов и фильмов являются любимыми для вас?

Я люблю персанажей из фильмов а из фильмов мне нравяться флэш, бетмен, и супермен.

 

Հայոց Լեզու

Վիլյամ Սարոյանը հիշում է

1.Ըստ այս պատումի  ինչպիսի՞ աշակերտ է եղել Վ․Սարոյանը:

Վիլամ Սարոյանը եղել է, կիրթ և միշտ լսում էր, իր ուսուցչուն։

2.Հիշի՛ր քո դպրոցական կյանքից որևէ զվարճալի միջադեպ:

Իմ դպրոցական կյանքում շատ ուրախ բաներ են եղել, բայց ամենաուրախ միջադեպը այն էր, երբ ես առաջինվ դասարանում ծանոթացա իմ ընկերների հետ։

 

Ռուսերեն

Куст про который пишут рассказ

Однажды мне с мамой было скучно и мы решили написать какой нибудь рассказ но мы не знали про что.

Потом я вспонил про наш куст который был единственным кустом в нашем саду и мы с мамой решили написать рассказ про куст.

Мы посмотрели на куст и подумали что он слишком скучный для рассказа и решили его разукрасить он стал гораздо красивее и мы

начали писать рассказ мы описывали куст и рассказывали какой он красивый но потом на наш двор пришли какие-то люди и хотели

снести этото куст мы с мамой спустились к кусту и сказали этим людам что куст нельзя убирать ведь мы про него рассказ пишем

и эти люди поставили знак на кусте “Не трогать куст он для рассказа” после этого многие люди стали часто идти к этому кусту

и были люди которые даже историю написали про этот куст.   

Տեխնոլոգիիա

Ցորենացան

Այսօր մենք տեխնոլոգիայի դասաժամին ընկեր Հասմիկի հետ փխրեցրինք հողը ցանեցինք ցորեն ցորենի վրա լցրեցինք միքիչ հող, որ թռչունները չտանեն: Հետո մենք ջրեցինք ցորենը, որ ծլի: Շատ հետաքրքիր անցավ դասաժամը և շատ գեղեցիկ կլինի երբ ցորենը կծլի: Իդեպ հաջորդ դասաժամին մենք նախատեսել ենք տնկել գեղեցիկ ծաղիկներ և վարդեր: