Հաշվետվություններ, Գրականություն

Ամփոփիչ հաշվետվություն – Գրականություն

Ուրիշ մեր ուսումնական տերիներին համեմատած, այս տարին շատ վատ սկսվեց: Մենք բոլորս ստիպված էինք ինչ-որ ժամանակ սովորել հեռավար, չեմ մտածում որ անհրաժեշտություն կա ասելու, թե հեռավար ուսուցումը ինչքան քիչ էֆեկտիվ է, հաշվի առնելով նաև այն, որ մեր համար այս տարին քննական է և մենք պետք է պատրաստվենք քնություններին: Երբ հեռավար ուսուցումը վերջացավ և մենք հանգիստ կարող էինք գալ դպրոց և նորմալ սովորել, մենք սկսեցինք մտածել, որ ամեն ինչ լավ կլինի, բայց ցավոք սկսվեց Արցախյան պատերազմը: Այն նույնպես իրենով խանգարեց մեր ուսուցմանը, որովհետև մենք ամեն պահին մտածում էինք այդ մասին: Սկսած մոտավորապես դեկտեմբերից ամեն ինչ սկսվեց լավանալ, հեռավար ուսուցում չկար, նաև չկար ինչ-որ լուրջ բան, որը կխանգարեր մեզ կենտրոնանալ դասերի վրա: Այս տարվա գրականությունը բավականին հետաքրքիր էր իր պարունակությամբ, ավելի ճիշտ ասած այն ամեն ինչով, ինչ մեր համար պատրաստել էր ը. Ելենան: Առաջին պատմվածքը, որ մենք կարդացինք տարվա սկզբում, եղավ Վիլյամ Սարոյանի “Ծիծաղ” պատմվածքը, այն ադքան էլ չտպավորվեց իմ գլխում, որովհետև ես համարյա ոչինչ չեմ հիշում այդ պատմվածքի մասին, չնայած նրան, որ այն պահին, երբ ես այն կարդում էի և գրում էի նրա մասին, այն ինձ շատ դուր եկավ: Ծիծաղից հետո, մենք շարունակեցինք կարդալ պատմվածքներ և վերլուծել դրանք, քննարկելով դասարանում՝ ահա դրանք – Խուլիո Կորտասար “Փոքրիկ դրախտը“, Մարիո Բենեդետ “Մարդիկ որոնք ինձ դուր են գալիս“, Խորխե Բուկա “Սիրել բաց աչքերով“, Հ. Թումանյան “Ուրախ գիշեր“, Դինո Բուցատի “Կորսված օրեր“, Կաֆկա “Մեծ աղմուկ“, Գ. Զոհրապ “Այինկա“, Գ. Զոհրապ “Այրի“, Լև Տոլստոյ “Պառավ ձին“: Մենք բացի պատմվածքների վերլուծություններից և քննարկումներից կատարել ենք առասպելների բովանդակության վերլուծություններ և թարգմանական աշխատանքներ – Թարգմանական աշխատանք 1Թարգմանական աշխատանք 2Թարգմանական աշխատանք 3:

Առասպելներ – Հայկ և բել – Արա գեղեցիկ և Շամիրամ, Արշակ և Շապուհ:

Մենք մեր ժամանակի մեծ մասը ծախսել ենք նախագծերի վրա, ինչպիսին են – Իմ Տերյանը, Իմ Թումանյանը և Իմ Չարենցը: Այս նախագծերը շատ հետաքրքիր ինձ թվացին ամենասկզբում և մինչև հիմա այդպիսին էլ թվում են, մենք առաջ այսպիսի նախագծերով չենք զբաղվել և բավականին հետաքրքիր էր ձեռք բերել այսպիսի փորձառություն:

Leave a comment