Տեխնոլոգիիա

Ամանորյա բացիկ

Рождество

Այս բացիկի վրա ես ծախսել եմ մեկ ժամ, պատրաստել եմ գտնելով տարբեր նկարներ համացանցից։ Պատրաստել եմ ես այս նկարը Adobe Photoshop Cs 6 Extendet ծրագրով ինձ համար շատ հաճելի էր, այն պատրաստել։

Բարի ամանոր և սուրբ ծնունդ

Տեխնոլոգիիա

Հետին բակի խնամք

Մենք այսօր տեխնոլոգիայի դասաժամին գնացինք հետին բակ և շատ զարմացած մնացինք այնտեղի տերևները տեսնելով։ Տերևների գեղեցիկ էին, այդ պատճառով չէինք ուզում հավաքել այդ տերևները, բայց պետք է հավաքեինք։ Տերևները շատ ուրախ էր հավաքել, մենք տերևները տարանք առանձին տեղ, որպեսզի մեր հետին բակը լավ տեսք ունենա և այդպես էլ եղավ մեր հետին բակը շատ գեղեցիկ դարձավ։

 

Տեխնոլոգիիա

Բույսերի խնամք

Մենք այսօր տեխնոլոգիայի դասաժամին գնացինք տեսանք, որ մարմարյա սրահի բույսերի հողը մասամբ չոր էր։ Մենք գնացինք վերցրեցինք ցնցուղները և սկսեցինք ջրել բույսերը, իսկ այն բույսերը, որոնք խոնավ էին չջրեցինք, որովհետև ձմռանը հարկավոր է ուշ-ուշ ջրել բույսերը, քանի որ ջուրը քիչ է գոլոշիյանում, իսկ մենք գիտենք, որ ամռանը ավելի շուտ է գոլոշիյանում, քանի որ շոգ է։ Մենք վերադարձանք <<ջերմոց բուծարան>> Այնտեղ համեմատաբար ցուրտ էր։ Փաթատվող բույերին տերևները մի փոքր դեղնած էին, մենք դրանք մաքրեցինք։

 

 

Տեխնոլոգիիա

Վայրի խաղողների վերարտադրում

Մենք տեխնոլոգիայի դասաժամին գնացինք տիկին Շողիկի մոտ։ Այնտեղ մենք կտրեցինք վայրի խաղողները և բերեցինք մեր դպրոց։ Մենք արդեն տնկել ենք, վայրի խաղողները և հիմա սպասում են, որպեսզի ձմռանը արմատակալի, գարնանը տանենք այլ վայրեր, թելով կապենք, որ փաթաթվելով աճի։

Տեխնոլոգիիա

Սերմնահավաք

Մենք այսոր տեխնոլոգիաի դասաժամին բաժանվեցինք
երկու խմբերի, մյուս խումբը մնաց դպրոցում որպեսզի ջրեն մեր ցանած ցորենը, իսկ մեր խումբը գնաց բանգլադեշյան պուրակներ սերմ հավաքելու: Մենք հավաքեցինք գիշերային գեղեցկուհու սերմեր (նրանց ծաղիկը բացվում է գիշերը),
«Շնիկի սերմերը» հավաքեցինք:Փռում ենք, որ չորանա, որպեսզի գարնանը ցանենք:

https://youtube.be/4G6wWGjRvUM

IMG_20170925_111929.jpg

IMG_20170925_111855.jpg

IMG_20170925_111858.jpg

IMG_20170925_111135.jpg

 

Տեխնոլոգիիա

Ցորենացան

Այսօր մենք տեխնոլոգիայի դասաժամին ընկեր Հասմիկի հետ փխրեցրինք հողը ցանեցինք ցորեն ցորենի վրա լցրեցինք միքիչ հող, որ թռչունները չտանեն: Հետո մենք ջրեցինք ցորենը, որ ծլի: Շատ հետաքրքիր անցավ դասաժամը և շատ գեղեցիկ կլինի երբ ցորենը կծլի: Իդեպ հաջորդ դասաժամին մենք նախատեսել ենք տնկել գեղեցիկ ծաղիկներ և վարդեր: