Հաշվետվություններ, Գրականություն

Ամփոփիչ հաշվետվություն – Գրականություն

Ուրիշ մեր ուսումնական տերիներին համեմատած, այս տարին շատ վատ սկսվեց: Մենք բոլորս ստիպված էինք ինչ-որ ժամանակ սովորել հեռավար, չեմ մտածում որ անհրաժեշտություն կա ասելու, թե հեռավար ուսուցումը ինչքան քիչ էֆեկտիվ է, հաշվի առնելով նաև այն, որ մեր համար այս տարին քննական է և մենք պետք է պատրաստվենք քնություններին: Երբ հեռավար ուսուցումը վերջացավ և մենք հանգիստ կարող էինք գալ դպրոց և նորմալ սովորել, մենք սկսեցինք մտածել, որ ամեն ինչ լավ կլինի, բայց ցավոք սկսվեց Արցախյան պատերազմը: Այն նույնպես իրենով խանգարեց մեր ուսուցմանը, որովհետև մենք ամեն պահին մտածում էինք այդ մասին: Սկսած մոտավորապես դեկտեմբերից ամեն ինչ սկսվեց լավանալ, հեռավար ուսուցում չկար, նաև չկար ինչ-որ լուրջ բան, որը կխանգարեր մեզ կենտրոնանալ դասերի վրա: Այս տարվա գրականությունը բավականին հետաքրքիր էր իր պարունակությամբ, ավելի ճիշտ ասած այն ամեն ինչով, ինչ մեր համար պատրաստել էր ը. Ելենան: Առաջին պատմվածքը, որ մենք կարդացինք տարվա սկզբում, եղավ Վիլյամ Սարոյանի “Ծիծաղ” պատմվածքը, այն ադքան էլ չտպավորվեց իմ գլխում, որովհետև ես համարյա ոչինչ չեմ հիշում այդ պատմվածքի մասին, չնայած նրան, որ այն պահին, երբ ես այն կարդում էի և գրում էի նրա մասին, այն ինձ շատ դուր եկավ: Ծիծաղից հետո, մենք շարունակեցինք կարդալ պատմվածքներ և վերլուծել դրանք, քննարկելով դասարանում՝ ահա դրանք – Խուլիո Կորտասար “Փոքրիկ դրախտը“, Մարիո Բենեդետ “Մարդիկ որոնք ինձ դուր են գալիս“, Խորխե Բուկա “Սիրել բաց աչքերով“, Հ. Թումանյան “Ուրախ գիշեր“, Դինո Բուցատի “Կորսված օրեր“, Կաֆկա “Մեծ աղմուկ“, Գ. Զոհրապ “Այինկա“, Գ. Զոհրապ “Այրի“, Լև Տոլստոյ “Պառավ ձին“: Մենք բացի պատմվածքների վերլուծություններից և քննարկումներից կատարել ենք առասպելների բովանդակության վերլուծություններ և թարգմանական աշխատանքներ – Թարգմանական աշխատանք 1Թարգմանական աշխատանք 2Թարգմանական աշխատանք 3:

Առասպելներ – Հայկ և բել – Արա գեղեցիկ և Շամիրամ, Արշակ և Շապուհ:

Մենք մեր ժամանակի մեծ մասը ծախսել ենք նախագծերի վրա, ինչպիսին են – Իմ Տերյանը, Իմ Թումանյանը և Իմ Չարենցը: Այս նախագծերը շատ հետաքրքիր ինձ թվացին ամենասկզբում և մինչև հիմա այդպիսին էլ թվում են, մենք առաջ այսպիսի նախագծերով չենք զբաղվել և բավականին հետաքրքիր էր ձեռք բերել այսպիսի փորձառություն:

Հայոց Լեզու, Գրականություն

Թարգմանական աշխատանք

Աղբյուրը

Մի օր ուսուցկչը հարցրեց աշակերտներին.

-Ինչո՞ւ են մարդիկ բարձրաձայնում, երբ վիճում են:

«Նրանք, հավանաբար, կորցնում են իրենց», – պատասխանեցին աշակերտները:

-Բայց ի՞նչու է պետք բարձրաձայնել, եթե երկրորդ մարդը կողքիդ է: – հարցրեց Ուսուցիչը:

Աշակերտները տարակուսած թափ տվեցին ուսերը: Դա նրանց մտքով երբեք չի անցել: Հետո ուսուցիչն ասաց.

-Երբ մարդիկ վիճում են և դժգոհությունը մեծանում է նրանց միջև, նրանց սրտերը հեռանում եմ իրարից: Եվ դրա հետ էլ հեռաում են իրենց հոգիները: Միմյանց լսելու համար նրանք բարձրաձայնում են: Եվ որքան ուժեղ են նրանց դժգոհությունն ու զայրույթը, այնքան ուժեղ են նրանք գոռում: Եվ ի՞նչ է պատահում, երբ մարդիկ սիրահարված են: Նրանք իրենց ձայնը չեն բարձրացնում, հակառակը, շատ հանգիստ են խոսում: Նրանց սրտերը շատ մոտ են, և նրանց միջև հեռավորությունը գրեթե ամբողջությամբ ջնջվում է:

Հայոց Լեզու, Գրականություն

Թարգմանական աշխատանք

Աղբյուրը

Մի օր մի մարդ փողոցով քայլելիս, տեսավ ճանապարհի եզրին նստած մի ծերունու:

-Ծերուկ, դու իմաստուն ես, ասա ինձ, ես ջահել և ուժեղ տղամարդ եմ, բայց ոչ մի տեղ չեմ կարողանում աշխատանք գտնել, տղաս անգետ է, աղջիկս թափառում է, իսկ կինս տնով չի զբաղվում: Ինչպե՞ս ամեն ինչ փոխեմ դեպի լավը:

Ծերունին պատասխանում է.

-Քո դռան վրա մի ցուցանակ կախիր և վրան գրիր. «Այդպես միշտ չի լինելու»:

Որոշ ժամանակ անց նրա որդին սկսեց իր գործը, դուստրը ամուսնացավ և դարձավ լավ կին, իսկ իր հոգատար կնոջից նա շատ գոհ մնաց, ինքն էլ լավ աշխատանք գտավ: Մի օր, իր մեքենան վարելով, ճանապարհին հանկարծ հանդիպեց այն ծերունուն:

-Դե, ծերուկ, դեռ նստած ես: Իմ մոտ ամեն ինչ լավացավ: Իսկ հիմա ի՞նչ խորհուրդ կտաս ինձ:

Ծերուկը նայեց նրան ու ասաց.
-Այն ցուցանակը, չհանես այն:

Գրականություն

Գրականություն – Պառավ ձին

3․Լև Տոլստոյ«Պառավ ձին»

Առաջադրանք:

Ա) Նկարագրե՛ք Պիմեն ծերունուն և հիմնավորե՛ք նրա կերպարի անհրաժեշտությունը պատմվածքի մեջ։

Պիմեն ծերունին իսկապես որ արդեն ծերուկ էր, նա անատամ մի իննսուն տարեկան մարդ էր, դեմքը կնճռոտած, մեջքը կռացած, փայտն էլ ձեռքին: Նա այս պատմվածքում անհրաժեշտ էր ինչպես կոպիտ ասած համեմատման “առարկա”, իր սխալը հասկանալու համար փոքր եղբայրը պետք է համեմատեր ծերացած ձիուն իր ծերուկ պապիկի հետ:

Բ) Ընտրե՛ք և հիմնավորե՛ք այն մտքերը, որոնք արտահայտված են պատմվածքի գաղափարում, և հիմնավորե՛ք, թե ինչո՛ւ չեք ընտրել մյուս մտքերը։

  • Ձիերը վարելու համար են, և նրանք դրանից հաճույք են ստանում։
  • Մարդն ու կենդանին նույնը չեն, պետք չէ նրանց համեմատել։
  • Ծերությունը վերաբերում է և՛ կենդանիներին, և՛ մարդկանց։
  • Միշտ պետք է խղճով գործել։
  • Վարգը ձիու տարերքն է՝ երիտասա՞րդ է նա, թե՞ ծեր։
  • Ծեր կենդանին, ինչպես ծեր մարդը, հոգածության կարիք ունեն։

Ես ուղղակի կանցնեմ ամեն մտքով և կասեմ թե ինչու եմ մտածում, որ այս թե այն միտքը ճիշտ է, կամ սխալ: “Ձիերը վարելու համար են, և նրանք դրանից հաճույք են ստանում” Իհարկ է ես համաձայն չեմ այս մտքի հետ, ձիերը ինչ-որ առարկա չեն, նրանք ուղղակի կենդանի արարածներ են, նրանք չունեն ինչ-որ պարտականություններ մարդկանց հանդեպ և չեմ մտածում, որ ամեն ձին վարգից հաճույք է ստանում: “Մարդն ու կենդանին նույնը չեն, պետք չէ նրանց համեմատել” Մարդիկ և կենդանիները շատ բաներում են նման, լինում են պահեր, երբ նրանց կարելի է համեմատել, որովհետև նրանք կարող են նույն բանը զգալ, ինչ-որ նման իրավիճակներում: “Ծերությունը վերաբերում է և՛ կենդանիներին, և՛ մարդկանց” Իհարկե, ամեն կենդանի այս մոլորակի վրա ծերանում է, ոչ ոք չունի անվերջ ժամանակ: “Միշտ պետք է խղճով գործել” Այստեղ ես համաձայն չեմ, լինում են պահեր, երբ խղճով գործելու տեղը մարդը ստիպված է լինում գործել ուղեղով: “Վարգը ձիու տարերքն է՝ երիտասա՞րդ է նա, թե՞ ծեր” Այո, վարքը ձիու տարերգն է, բայց միևնույն է ծերությունը ուժեղ է ազդում իր վարգի վրա: “Ծեր կենդանին, ինչպես և մարդը, հոգածության կարիք ունի” Կենդանին էլ է ողջ, իհարկե այս միտքը ճիշտ է:

Գրականություն

Գրականություն – Գրիգոր Զոհրապ – Այրի

Ես մտածում եմ, որ պատմվածքում նկարագրվող խնդիրները արդիական են նույնիսկ հիմա: Ներկա ժամանակ, մեծամասնությունը ստիպված է լինում ժամանակավոր թողնել իր ընտանիքը, որպեսզի աշպատել արտերկրում: Մեր գլխավոր հերոս Մարտիրոսն էլ այդպես արեց, նա ամուսնացած տղամարդ էր, ստիպված էր թողնել իր ընտանիքը, բայց ժամանակը գնում էր, իսկ Մարտիրոսը այդ ամենից հոգնում էր, արդյունքում որոշելով ամուսնանալ մի ուրիշ կնոջ հետ Պոլսում, թողնելով իր արդեն նախկին կնոջը, որը դեռ իրեն սպասում էր:

Իսկ եթե խոսենք կոնկրետ Մարտիրոսի մասին, ես մտածում եմ որ նա շատ վատ վարվեց իր կնոջ հետ: Այո, համաձայն եմ, ամեն մարդ կորող է հոգնել աննդհատ կրկնվող բաներից, ինչը Մարտիրոսի դեպքում աշխատանքն էր, բայց մեկ է, իմանալով, որ քեզ ինչ-որ մեկը սպասում է մյուս աշխարհի մասում և թողնել նրան, դա շատ վատ արարք է ընդհանրապես ամեն մարդու նկատմամբ:

Գրականություն

Գրիգոր Զոհրապ – Այինկա

Մի կին, Պերճուհի անունով, նշանված էր մի այինկաճի հետ, որի անունն էր Սահակ: Նա այինկաճ էր, ինչ նշանակում էր, որ նա զբաղվում էր ծխախոտի մաքսանենգությամբ: Ժամանակը գնում է, Սահակը դառնում է ոստիկան, սկսելով դիմադրել ուրիշ այինկաճիներին, նաև իր եղբոր Հակոբոսի և գյուղի դեմ: Պերճուհին դրանից հետո հրաժարվում է Սահակից, նշանվելով Հակոբոսի հետ, իր եղբոր: Մի հանդիպման ժամանակ, Պերճուհին հասկանում է, որ դեռ սիրում է Սահակին, բայց արդեն ուշ է լինում, Հակոբոսը սպանում է Սահակին: Դրանից հետո, Պերճուհին ինչպես ասված էր, դառնում է սևեր հագնող աղջիկ, որպեսզի չամուսնանա: Պերճուհին հասկանում է, որ առանց Սահակի, իր կյանքը իմաստ չունի:

Հայոց Լեզու, Գրականություն

Թարգմանական ուսումնական նախագիծ

Աղբյուրը

Ուղեղը միշտ փորձում է գտնել կարճ ճանապարհը: Իսկ ամենահեշտ տարբերակը գտնել կարճ ճանապարհ, դա պատրանք ստեղծելն է, մտածել, թե դուք այնպիսին եք, ինչպիսին ուզում եք լինել: Այդ պահին դուք դառնում եք նեվրոտիկ: Ահա թե ինչ է կատարվել այն մեծամասնության հետ, որը գտնվում է հոգեբուժարաններում, նրանք մտածում են, թե նրանք են Նապոլեոնը, կամ Ալեքսանդրը, կամ էլ այլ ինչ-որ մեկը: Նրանք հավատում են դրան և պահում են իրենց համապատասխանաբար:

Ես լսել եմ մի մարդու մասին, որին բուժում էին, հոգեվերլուծում, քանի որ նա կարծում էր, որ նա Նապոլեոնն է: Երեք-չորս տարվա բուժումից և հոգեվերլուծությունից հետո հոգեբույժը որոշեց. «Հիմա նա լիովին առողջ է»: Եվ նա ասաց.

Հիմա դուք լիովին լավ եք, կարող եք տուն գնալ:

Մարդը բացականչեց.

Տուն? Ոչ, դուք պետք է ասեք. «Պալատ»:

Նա դեռ Նապոլեոն էր:

Մի գեներալի աչքին կապիտան ընկավ, որը միշտ հարբած էր, գեներալը բռնեց նրան: Նա շատ լավ մարդ էր, հարբեցողները գրեթե միշտ լավ մարդիկ են, նրանք հիանալի մարդիկ են, նրանք պարզապես նրանք հեշտ ճանապարհն են ընտրել: Ուստի գեներալն ասաց.

«Դուք լավ մարդ եք, և ես գնահատում եմ ձեզ, բոլորը սիրում են ձեզ, բայց դուք ինքներդ ձեզ վատնում եք: Եթե էլ չխմեք, ապա շուտով գնդապետ կդառնաք:

Այդ մարդը ծիծաղեց և ասաց.

Խաղը մոմին չարժի, քանի որ երբ ես հարբած եմ, ես արդեն գեներալ եմ: Ուստի արժանի չէ, եթե ես սթափ լինեմ, ես միայն գնդապետ կդառնամ, և երբ հարբած լինեմ, ես միշտ գեներալ եմ:

Այս պատրանքը չափազանց արժեքավոր է: Ինչպե՞ս կարող է այս մարդը հրաժարվել պատրանքից: Նա այդքան էժան դարձավ ամենակարևորը:

Ուղեղը գտնում է կարճ ճանապարհներ, իսկ պատրանքները հենց կարճ ճանապարհներն են: Դրախտ ստանալու ամենահեշտ և ամենաէժան եղանակը: Իրականությունը դժվար է, ստիպված ենք տառապել ու կրակի միջով անցնել: Որքան շատ անցնեք կրակների միջով, այնքան ավելի հասուն կդառնաք և որքան հասուն, այնքան արժեքավոր: Մարդը չի կարող շուկայում գնել իր աստվածությունը, չի կարող սակարկել դրա համար, դուք պետք է վճարեք ձեր ամբողջ կյանքով: Երբ դրույքը ձեր ամբողջ կյանքն է, միայն այդ էլ լինում է:

Գրականություն

Գրականություն. Կաֆկա «Մեծ աղմուկ»

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա և բ առաջադրանքները:

Ա) Հիմնավորված ներկայացրե՛ք ստեղծագործության հերոսի հոգեկան վիճակի Ձեր ընկալումը:

Հերոսի հոգեկան վիճակը բավականին ստաբիլ էր, նա միշտ լարված իրավիճակներում էր գտնվում, տարբեր ձևերի աղմուկ, տան տարբեր կողմերից, նա սովոր էր այս ամեն ինչին, դա կարելի է հասկանալ, կարդալով այդ աղմուկի իր նկարագրությունը: Նա իհարկե սովոր է այդ ամեն ինչին, բայց միաժամանակ, կարելի է հասկանալ, որ նա չի սիրում աղմուկ և ավելի լավ է աշխատում լռության մեջ, այդպես էլ պարզ չէ, ի՞նչու նա դեռ ուղղակի չի խնդրել բոլորին մի քիչ ավելի լուռ լինել:

Բ) Ներկայացրե՛ք՝ ինչ պատկերների և պատկերավորության միջոցների շնորհիվ է հեղինակը ստեղծել աղմուկի պատկերները:

Որպես աղմուկի պատկեր, ներկայացված են՝ դռների ձայները, վառարանի դռնակի ձայնը, դեձանիկները, մարդկանց ձայները և այլն: