Ուսումնական ճամբար, Առողջագիտություն

Առողջագիտական ստուգատեսը ճամբարում

Մայիսի 22-24-ը մենք ճամփորդեցինք դեպի Արատես, այնտեղ շատ հետաքրքիր անցավ, բայց ներկա պահին ես կխոսեմ մեր առողջագիտության դասընթացի մասին, այն տարբերվում էր այն դասընթացքներից, որոնք անցնում էին մեր դպրոցում դասի ժամանակ, այս դասի ժամանակ, մենք կարելի է ասել “խաղում” էինք, որպեսզի պատկերացում ունենաինք նրանից, թե ինչ պետք է անել և ինչ առաջին բուժօգնություն պետք է ցույց տալ տարբեր իրավիճակներում, կային խմբեր, ամեն խմբում կար գլխավոր մի մարդ, կային խաղացողներ, որոնք կատարում էին “տուժածի” դերը, իսկ մնացածը նախապես քննարկված սցենարով փորձում էին առաջին բուժօգնություն ցուցաբերել: Ամեն խումբ և ամեն տուժած ուներ իր վնասվածքը, ինչ-որ մեկի ձեռքն էր ջարդվել, ինչ-որ մեկին օձ էր կծել, ինչ-որ մեկը խեղդվում էր և այլն: Անցավ հետաքրքիր և մենք տարբեր նոր բաներ իմացանք: Կոնկրետ իմ խմբի տուժածին օձ էր կծել, օգնեցինք մենք նրան սխմելով ձեռքը (Որպեսզի հանենք այնքան թույն ինչքան հնարավոր էր), նաև մենք ունեինք երկրորդ դեպք, շան կծած վերքեր, այդ դեպքում մենք արդեն օգտագործեցինք օճառ, որպեսզի կատաղության սիմպտոմպները վերանան (Քանի որ շան կծածից կարող էր առաջանալ կատաղություն): Դասը վերջացավ ընդհանուր քննարկությամբ, որտեղ մեր ուսուցչուհին նշեց մեր սխալները և օգնեց հասկանալ, ինչպես սծալներ չանել:

Հաշվետվություններ, Գրականություն

Ամփոփիչ հաշվետվություն – Գրականություն

Ուրիշ մեր ուսումնական տերիներին համեմատած, այս տարին շատ վատ սկսվեց: Մենք բոլորս ստիպված էինք ինչ-որ ժամանակ սովորել հեռավար, չեմ մտածում որ անհրաժեշտություն կա ասելու, թե հեռավար ուսուցումը ինչքան քիչ էֆեկտիվ է, հաշվի առնելով նաև այն, որ մեր համար այս տարին քննական է և մենք պետք է պատրաստվենք քնություններին: Երբ հեռավար ուսուցումը վերջացավ և մենք հանգիստ կարող էինք գալ դպրոց և նորմալ սովորել, մենք սկսեցինք մտածել, որ ամեն ինչ լավ կլինի, բայց ցավոք սկսվեց Արցախյան պատերազմը: Այն նույնպես իրենով խանգարեց մեր ուսուցմանը, որովհետև մենք ամեն պահին մտածում էինք այդ մասին: Սկսած մոտավորապես դեկտեմբերից ամեն ինչ սկսվեց լավանալ, հեռավար ուսուցում չկար, նաև չկար ինչ-որ լուրջ բան, որը կխանգարեր մեզ կենտրոնանալ դասերի վրա: Այս տարվա գրականությունը բավականին հետաքրքիր էր իր պարունակությամբ, ավելի ճիշտ ասած այն ամեն ինչով, ինչ մեր համար պատրաստել էր ը. Ելենան: Առաջին պատմվածքը, որ մենք կարդացինք տարվա սկզբում, եղավ Վիլյամ Սարոյանի “Ծիծաղ” պատմվածքը, այն ադքան էլ չտպավորվեց իմ գլխում, որովհետև ես համարյա ոչինչ չեմ հիշում այդ պատմվածքի մասին, չնայած նրան, որ այն պահին, երբ ես այն կարդում էի և գրում էի նրա մասին, այն ինձ շատ դուր եկավ: Ծիծաղից հետո, մենք շարունակեցինք կարդալ պատմվածքներ և վերլուծել դրանք, քննարկելով դասարանում՝ ահա դրանք – Խուլիո Կորտասար “Փոքրիկ դրախտը“, Մարիո Բենեդետ “Մարդիկ որոնք ինձ դուր են գալիս“, Խորխե Բուկա “Սիրել բաց աչքերով“, Հ. Թումանյան “Ուրախ գիշեր“, Դինո Բուցատի “Կորսված օրեր“, Կաֆկա “Մեծ աղմուկ“, Գ. Զոհրապ “Այինկա“, Գ. Զոհրապ “Այրի“, Լև Տոլստոյ “Պառավ ձին“: Մենք բացի պատմվածքների վերլուծություններից և քննարկումներից կատարել ենք առասպելների բովանդակության վերլուծություններ և թարգմանական աշխատանքներ – Թարգմանական աշխատանք 1Թարգմանական աշխատանք 2Թարգմանական աշխատանք 3:

Առասպելներ – Հայկ և բել – Արա գեղեցիկ և Շամիրամ, Արշակ և Շապուհ:

Մենք մեր ժամանակի մեծ մասը ծախսել ենք նախագծերի վրա, ինչպիսին են – Իմ Տերյանը, Իմ Թումանյանը և Իմ Չարենցը: Այս նախագծերը շատ հետաքրքիր ինձ թվացին ամենասկզբում և մինչև հիմա այդպիսին էլ թվում են, մենք առաջ այսպիսի նախագծերով չենք զբաղվել և բավականին հետաքրքիր էր ձեռք բերել այսպիսի փորձառություն:

Հայոց Լեզու, Գրականություն

Թարգմանական աշխատանք

Աղբյուրը

Մի օր ուսուցկչը հարցրեց աշակերտներին.

-Ինչո՞ւ են մարդիկ բարձրաձայնում, երբ վիճում են:

«Նրանք, հավանաբար, կորցնում են իրենց», – պատասխանեցին աշակերտները:

-Բայց ի՞նչու է պետք բարձրաձայնել, եթե երկրորդ մարդը կողքիդ է: – հարցրեց Ուսուցիչը:

Աշակերտները տարակուսած թափ տվեցին ուսերը: Դա նրանց մտքով երբեք չի անցել: Հետո ուսուցիչն ասաց.

-Երբ մարդիկ վիճում են և դժգոհությունը մեծանում է նրանց միջև, նրանց սրտերը հեռանում եմ իրարից: Եվ դրա հետ էլ հեռաում են իրենց հոգիները: Միմյանց լսելու համար նրանք բարձրաձայնում են: Եվ որքան ուժեղ են նրանց դժգոհությունն ու զայրույթը, այնքան ուժեղ են նրանք գոռում: Եվ ի՞նչ է պատահում, երբ մարդիկ սիրահարված են: Նրանք իրենց ձայնը չեն բարձրացնում, հակառակը, շատ հանգիստ են խոսում: Նրանց սրտերը շատ մոտ են, և նրանց միջև հեռավորությունը գրեթե ամբողջությամբ ջնջվում է:

Հայոց Լեզու, Գրականություն

Թարգմանական աշխատանք

Աղբյուրը

Մի օր մի մարդ փողոցով քայլելիս, տեսավ ճանապարհի եզրին նստած մի ծերունու:

-Ծերուկ, դու իմաստուն ես, ասա ինձ, ես ջահել և ուժեղ տղամարդ եմ, բայց ոչ մի տեղ չեմ կարողանում աշխատանք գտնել, տղաս անգետ է, աղջիկս թափառում է, իսկ կինս տնով չի զբաղվում: Ինչպե՞ս ամեն ինչ փոխեմ դեպի լավը:

Ծերունին պատասխանում է.

-Քո դռան վրա մի ցուցանակ կախիր և վրան գրիր. «Այդպես միշտ չի լինելու»:

Որոշ ժամանակ անց նրա որդին սկսեց իր գործը, դուստրը ամուսնացավ և դարձավ լավ կին, իսկ իր հոգատար կնոջից նա շատ գոհ մնաց, ինքն էլ լավ աշխատանք գտավ: Մի օր, իր մեքենան վարելով, ճանապարհին հանկարծ հանդիպեց այն ծերունուն:

-Դե, ծերուկ, դեռ նստած ես: Իմ մոտ ամեն ինչ լավացավ: Իսկ հիմա ի՞նչ խորհուրդ կտաս ինձ:

Ծերուկը նայեց նրան ու ասաց.
-Այն ցուցանակը, չհանես այն:

Գրականություն

Գրականություն – Պառավ ձին

3․Լև Տոլստոյ«Պառավ ձին»

Առաջադրանք:

Ա) Նկարագրե՛ք Պիմեն ծերունուն և հիմնավորե՛ք նրա կերպարի անհրաժեշտությունը պատմվածքի մեջ։

Պիմեն ծերունին իսկապես որ արդեն ծերուկ էր, նա անատամ մի իննսուն տարեկան մարդ էր, դեմքը կնճռոտած, մեջքը կռացած, փայտն էլ ձեռքին: Նա այս պատմվածքում անհրաժեշտ էր ինչպես կոպիտ ասած համեմատման “առարկա”, իր սխալը հասկանալու համար փոքր եղբայրը պետք է համեմատեր ծերացած ձիուն իր ծերուկ պապիկի հետ:

Բ) Ընտրե՛ք և հիմնավորե՛ք այն մտքերը, որոնք արտահայտված են պատմվածքի գաղափարում, և հիմնավորե՛ք, թե ինչո՛ւ չեք ընտրել մյուս մտքերը։

  • Ձիերը վարելու համար են, և նրանք դրանից հաճույք են ստանում։
  • Մարդն ու կենդանին նույնը չեն, պետք չէ նրանց համեմատել։
  • Ծերությունը վերաբերում է և՛ կենդանիներին, և՛ մարդկանց։
  • Միշտ պետք է խղճով գործել։
  • Վարգը ձիու տարերքն է՝ երիտասա՞րդ է նա, թե՞ ծեր։
  • Ծեր կենդանին, ինչպես ծեր մարդը, հոգածության կարիք ունեն։

Ես ուղղակի կանցնեմ ամեն մտքով և կասեմ թե ինչու եմ մտածում, որ այս թե այն միտքը ճիշտ է, կամ սխալ: “Ձիերը վարելու համար են, և նրանք դրանից հաճույք են ստանում” Իհարկ է ես համաձայն չեմ այս մտքի հետ, ձիերը ինչ-որ առարկա չեն, նրանք ուղղակի կենդանի արարածներ են, նրանք չունեն ինչ-որ պարտականություններ մարդկանց հանդեպ և չեմ մտածում, որ ամեն ձին վարգից հաճույք է ստանում: “Մարդն ու կենդանին նույնը չեն, պետք չէ նրանց համեմատել” Մարդիկ և կենդանիները շատ բաներում են նման, լինում են պահեր, երբ նրանց կարելի է համեմատել, որովհետև նրանք կարող են նույն բանը զգալ, ինչ-որ նման իրավիճակներում: “Ծերությունը վերաբերում է և՛ կենդանիներին, և՛ մարդկանց” Իհարկե, ամեն կենդանի այս մոլորակի վրա ծերանում է, ոչ ոք չունի անվերջ ժամանակ: “Միշտ պետք է խղճով գործել” Այստեղ ես համաձայն չեմ, լինում են պահեր, երբ խղճով գործելու տեղը մարդը ստիպված է լինում գործել ուղեղով: “Վարգը ձիու տարերքն է՝ երիտասա՞րդ է նա, թե՞ ծեր” Այո, վարքը ձիու տարերգն է, բայց միևնույն է ծերությունը ուժեղ է ազդում իր վարգի վրա: “Ծեր կենդանին, ինչպես և մարդը, հոգածության կարիք ունի” Կենդանին էլ է ողջ, իհարկե այս միտքը ճիշտ է:

Անգլերեն

Homework – Composition

Our school web-site. Do you find it useful? If yes, why. If no, why. Suggest some ways to make it better.

Our school website suits me very well, it’s easy to use and often helps us when we forget how to go to teachers’ blogs because you can’t always remember the addresses and links. The site has all the information on these topics and it helps a lot. But even so, the website needs some improvements, for example, I would slightly change the design itself, because the colors on the site are not very good, you can make it more varied, you can still add those. support for the site, so that students and not only can report bugs, errors and other problems of the site.

Գրականություն

Գրականություն – Գրիգոր Զոհրապ – Այրի

Ես մտածում եմ, որ պատմվածքում նկարագրվող խնդիրները արդիական են նույնիսկ հիմա: Ներկա ժամանակ, մեծամասնությունը ստիպված է լինում ժամանակավոր թողնել իր ընտանիքը, որպեսզի աշպատել արտերկրում: Մեր գլխավոր հերոս Մարտիրոսն էլ այդպես արեց, նա ամուսնացած տղամարդ էր, ստիպված էր թողնել իր ընտանիքը, բայց ժամանակը գնում էր, իսկ Մարտիրոսը այդ ամենից հոգնում էր, արդյունքում որոշելով ամուսնանալ մի ուրիշ կնոջ հետ Պոլսում, թողնելով իր արդեն նախկին կնոջը, որը դեռ իրեն սպասում էր:

Իսկ եթե խոսենք կոնկրետ Մարտիրոսի մասին, ես մտածում եմ որ նա շատ վատ վարվեց իր կնոջ հետ: Այո, համաձայն եմ, ամեն մարդ կորող է հոգնել աննդհատ կրկնվող բաներից, ինչը Մարտիրոսի դեպքում աշխատանքն էր, բայց մեկ է, իմանալով, որ քեզ ինչ-որ մեկը սպասում է մյուս աշխարհի մասում և թողնել նրան, դա շատ վատ արարք է ընդհանրապես ամեն մարդու նկատմամբ:

Ռուսերեն

Домашняя работа – Сочинение

Сочинение на тему — ,,Время нам дано временно,,

Мне кажется даже рассуждать на эту тему не надо, любому понятно, что это правда, ни у кого нет бесконечного времени, учёные каждый день работают, чтобы продлить это самое время людям, но каждому ясно, что бесконечного времени у нас не будет никогда. Если говорить о бесконечном времени, то людям на ум сразу приходит бессмертие, но, даже если это возможно, то окружение наше, а именно галактики, звёзды, планеты, ничего из этого не будет жить вечно, нашему солнцу в лучшем случае осталось 5 млрд лет, потом забрав нас с собой, закончив свой цикл жизни, оно погаснет, ни у кого и ни у чего в этой жизни нет и не будет бесконечного времени, поэтому надо стремится к лучшему, ведь второго шанса у нас не будет.

Անգլերեն

Homework

Students book\Page 40\

Grammar

First and second conditional (review)


1.Complete these sentences from the quiz on page 39 with the correct forms of the verbs. Then match them with the parts of the rule.

1.What would you do if you broke your mum’s vase while playing football?

2.If you always tell the truth, people will trust you.

2.Complete the conditional sentences with the correct forms of the verbs. Think carefully about wheter each one is a first or second conditional.

What should I do?

Why is Jan mean to me? If Jan will not be so mean to me, I would want to invite her to my party. The problem is, she’s so popular. If she don’t have so many friends, nobody will care if she was at my party or not. I have to invite her. If I don’t invite Jan to my party, nobody coming to it.

Maybe I shouldn’t have a party. But if I will not have a party, I don’t get any presents and I want presents! Why are birthdays always so much trouble? If it will not be my birthday next week, my life don’t be so complicated. If I knew what to do, I will do it. But I don’t.

Time conjunctions

3.Complete the sentences with the words.

Unless | If | Until | When | As soon as

1.I don’t know where he is, but I’ll tell him if I see him.

2.I’m meeting him later, so I’ll tell him when I see him.

3.It’s really important. I’m going to tell him as soon as I see him.

4.I won’t tell him anything unless he asks.

5.I’ll work until he arrives and then I’ll stop.

4.Complete the sentences so that they are true for you. Tell your partner.

1.As soon as I get home tonight, I will immediately start playing.

2.If the weather is good this weekend, I’ll go for a walk in the park.

3.When I’m 18, I was been so reckless.

4.Unless I get lots of homework this weekend, I’m about to be so tired.

5.I’m going to save all my money until I get a promotion.

Workbook\P 36\

Grammar

First and second conditional (review)

1.Match the sentences with the pictures.

1.If we lose this game, I won’t be happy. – Picture B

2.If we lose this game, I’d be very surprised. – Picture C

3.If it snows tomorrow, we won’t have to go to school. – Picture A

4.If it snowed here, it would be very strange. – Picture D

Գրականություն

Գրիգոր Զոհրապ – Այինկա

Մի կին, Պերճուհի անունով, նշանված էր մի այինկաճի հետ, որի անունն էր Սահակ: Նա այինկաճ էր, ինչ նշանակում էր, որ նա զբաղվում էր ծխախոտի մաքսանենգությամբ: Ժամանակը գնում է, Սահակը դառնում է ոստիկան, սկսելով դիմադրել ուրիշ այինկաճիներին, նաև իր եղբոր Հակոբոսի և գյուղի դեմ: Պերճուհին դրանից հետո հրաժարվում է Սահակից, նշանվելով Հակոբոսի հետ, իր եղբոր: Մի հանդիպման ժամանակ, Պերճուհին հասկանում է, որ դեռ սիրում է Սահակին, բայց արդեն ուշ է լինում, Հակոբոսը սպանում է Սահակին: Դրանից հետո, Պերճուհին ինչպես ասված էր, դառնում է սևեր հագնող աղջիկ, որպեսզի չամուսնանա: Պերճուհին հասկանում է, որ առանց Սահակի, իր կյանքը իմաստ չունի: