Պատմություն

Հին հայկական մշակույթ

Հայկական մշակույթը հանդես է եկել որպես բարդ համակարգ, որը մշտապես գտնվել է տարբեր ժողովուրդների փոխազդեցությունների ոլորտում, բայց պահպանել է իր ինքնատիպությունն: Խնամքով պահպանելով ու հարստացնելով սեփականը՝ հայ ժողովուրդը իր արժանի ավանդն է ներդրել երկրագնդի ժողովուրդների ընդհանուր մշակութային գանձարանում: Պատմական հանգամանքների բերումով՝հայկական մշակույթը զարգացել է ոչ միայն իր բուն հայրենիքում, այլև Սփյուռքում՝ դարեր շարունակ հանդիսանալով հայությունը միավորող և նրա ինքնությունը պահող կարևորագույն նեցուկը:

ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ

ostarmenia

Հայկական մշակույթը ձևավորվել է դեռևս ցեղային միությունների և պետական կազմավորումների ժամանակաշրջանում: Պատմական Հայաստանի տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ հնագույն բնակավայրեր, կիկլոպյան ամրոցներ, պեղվել են հարուստ դամբարաններ (Մեծամոր, Լճաշեն, Վանաձոր և այլն): Դրանցում գտնված զենքերը, գործիքները, կենցաղային իրերը, արձանիկներն ու զարդերը վկայում են հին ու բարձր մշակութային զարգացման մասին:
ostarmeniaՀին հայկական մշակույթի ձևավորման և զարգացման մեջ դերն ունեցավ Վանի (Արարատյան) թագավորությունը (մ.թ.ա IX-VI դդ.): Ուրարտական մշակույթի առաջընթացը համընկավ պետության հզորացման հետ: Մշակույթի և արվեստի առարկաները հայտնաբերվում են հիմնականում երկրի կենտրոնում, ինչպես նաև՝ խոշոր քաղաքների մոտակայքում: Գտածոների մեծ մասը վերաբերվում է Մենուա, Արգիշտի I-ի և Սարդուրի II-ի արքանների գահակալման ժամանակաշրջաններին:

Ուրարտուի մշակույթը սկզբնավորվել է Ասորեստանի ազդեցության տակ և խիստ կանոնակարգված էր, երբեմն նույնիսկ՝ կրկնօրինակված: Այդ մշակութային ընդհանրությունը որոշակի բարդություններ է առաջացնում ուրարտական մշակույթի ուսումնասիրության համար: Շատ առարկաներ հայտնվել են աշխարհի տարբեր թանգարաններում ոչ թե պեղումների արդյունքում, այլ դամբարաններից թալանվածի վերավաճառքից հետո, ինչի պատճառով էլ գիտնականների միջև առ այսօր տեղի են ունենում բանավեճեր, թե հատկապես որ պետությանն է կարելի վերագրել այս կամ այն առարկան:

երվանդունիներՈւրարտական մշակույթի վառ օրինակներից են թագավորական բրոնզե գահի բեկորները, որոնք պահվում են մասամբ Բրիտանական թանգարանում, մասամբ էլ Էրմիտաժում, ինչպես նան. բրոնզե տարբեր արձանիկներ, զարդեր, զենքի և ձիերի բարձրակարգ հանդերձանքի առարկաներ: Ուրարտուի ճարտարապետական շինությունների պատերին պահպանվել են լայն տարածում ունեցող վառ երանգների որմնանկարչության հետքերը: Պեղումների ժամանկ հայտնաբերվել են նաև մեծ      քանակությամբ ոսկյա և արծաթե բարձրորակ զարդեր:

Ուրարտական պետության կործանումից հետո՝ Երվանդական պետության ձևավորման ժամանակաշրջանում, հայկական մշակույթը հայտնվում է Աքեմենյան Իրանի ազդեցության ներքո: Հայաստանում լայն տարածում են գտնում վաղիրանական մշակույթի որոշ տարրեր, մասնավորապես, արվեստում, քանդակում, նույնիսկ՝ կենցաղում: Նույն ժամանակաշրջանում հին իրականակն կրոնի և զրադաշտականության ազդեցության ներքո վերափոխվում է նաև հայկական դիցարանը:

Leave a comment