Հայոց Լեզու

Գործնական քերականություն

Լրացրո՛ւ բաց թողած տառերը և կետադրի՛ր։

Գարուն էր։ Բնությունը ապաքինվող ախտահարվածի պես նայում էր թախծախառն ժպիտով։ Գարունը նոր էր լցվում նրա երակների մեջ, և նա անրջում էր՝ աչքերը տամկությամբ լի։ Հևում էր անհուն տենչանքով։ Ծառերը լցվել էին թացությամբ, և վարդագույն վանքը ձորափին լռել էր ինքնամփոփ։

Մի ապաշխարհող վանական՝ խստահայաց ու թախծոտ, ձյունաթույր մորուքով, նստած ձորապռնկի ժայռին խորասույզ նայում էր ներքև դեպի ջրաղացը, որի միափեղկ, նեղլիկ դռնակից ժրաջան մրջյունի պես ելումուտ էր անում մի կորամեջք մարդ։ Վանքի մերձակա քողտիքից դուրս եկավ մի ուրիշ վանական՝ մի պարկ շալակին, մագաղաթի ձեռագրեր էր բերում։ Վանական ընկերը վերցնելով մագաղաթի փաթեթը սկսեց հետաքնին զննել ինչ-որ տող անվերջանելի էր և խիստ շահագրգռել էր նրան։

Ընդգծի՛ր ցուցական հոդով երեք գոյական։

  1. Վերջերս ձեռքիս ռադիոյով լսեցի, որ մոտ ժամանակներս աշխարհումս կլիմայական այնպիսի աղետներ են լինելու, որ վայ թե ծննդավայրումս այլևս ապրել չլինի, այդ պատճառով էլ մտադիր եմ փոխել բնակությանս վայրը։
  2. Ասում են՝ գիշերս առատ ձյուն է գալու, իսկ մոտ օրերս կփակվեն ճանապարհները․ երևում է՝ ձմեռս դաժան է լինելու։ Բայց գուցե բախտս բերի, և վնասված ոտքս չմրսեցնեմ, առողջությունս չփչացնեմ։

Ընդգծի՛ր դիմորոշ հոդով երեք գոյական յուրաքանչյուր շարքում։

  1. Տղաներդ, ամենքդ մի փունջ ծաղիկ վերցրած, կգաք մեզ՝ աղջիկներս շնորհավորելու կանանց տոնի առթիվ, իսկ մենք կհամբուրենք մեր ուսուցիչներին և նրանց կնվիրենք այդ ծաղկեփնջերը։
  2. Ոչ մեկդ գլխի չէր ընկել թևս մտնելու և ինձ անցկացնելու սառցակալած փողոցը․ երկուսդ էլ զբաղված էիք ընկերուհիներովդ, ես՝ անտեսված պապիկս, հույսս ինձ վրա դրեցի և կոտրեցի ոտքս։
  3. Բոլորս հույս ունեինք այդ օրը տեսնելու այնքան սպասված հյուրին․ ոչ մեկս չէր կասկածում, որ նա կգա, և ամենքս, մի-մի վարդ ձեռքներից, շարվել էինք ճամփեզրին։

Leave a comment